Friday, 09 06 2023
Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին
Թիկնապահն ու վարորդը օժանդակել են Միհրան Պողոսյանին 44 մլն․ դրամ հափշտակել
Չինական ընկերության տնօրենի տեղակալի հետ պայմանավորվել ենք միասին ուսումնասիրել ՀՀ-ում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու հեռանկարները. Քերոբյան
18:40
Եվրոպայի խորհուրդը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով, եթե բանտում գտնվող որոշ քաղբանտարկյալներ ազատ չարձակվեն
18:37
Խերսոնի մարզում ջրհեղեղից առնվազն 13 մարդ է մահացել
18:33
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիս 9, 2023
18:30
Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Կովկասն Էրդողանի «ունիվերսալ» ուժի հանգույց
Հայ պատմիչներ
Միջնադարյան հայկական ճարտարապետություն
18:20
Մարտավարական միջուկային զենքը Բելառուսին կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թշվառ արդարադատություն․ Լրացել է Քոչարյանին և Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետը
18:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:45
Ճապոնիայի կայսրը կմեկնի Ինդոնեզիա
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023
16:45
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին
16:43
Եղանակը աշխարհում – Հունիս 10,2023
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
Գ․ Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել
Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
16:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները Փարիզում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները

Երեխան չպետք է դառնա որոշակի ազդեցության օբյեկտ. ՄԻՊ արձագանքը՝ ատելության խոսքով «ռեփ» կարդացող երեխայի մասնակցությամբ հոլովակին

«Ես համաձայն չեմ» տեսահոլովակի առնչությամբ, որում 10-ամյա երեխան ռեփ է կարդում քաղաքական թեմայով, հարցում էինք ուղարկել Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջին՝ մասնավորապես ճշտելու՝ արդյոք նման հոլովակում նկարահանվելը բխո՞ւմ է երեխայի շահից, և արդյոք երեխայի իրավունքներն այսպիսով չե՞ն խախտվել՝ նրան դարձնելով քննադատության թիրախ։

ՄԻՊ հանրային կապերից այսօր արձագանքել են մեր հարցմանը, որում մասնավորապես նշված է. «Ձեր հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանի հաստատությունը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ երեխայի հիմնական իրավունքներից է կարծիքի ազատ արտահայտման իրավունքը, այդ թվում՝ քաղաքական հարցերով։

Մեր Սահմանադրությունը սահմանում է, որ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում։

Իր կարծիքն ազատ արտահայտելը նշանակում է, որ երեխան պետք է արտահայտի իր կարծիքն առանց որևէ ճնշման, արտահայտի իր, այլ ոչ թե ուրիշների կարծիքը։ Երեխայի կարծիքն իմանալու համար պետք չէ նրան անընդհատ հարցախեղդ անել, և երեխան չպետք է ենթարկվի մանիպուլյացիաների կամ դառնա որոշակի ազդեցության ու ճնշումների օբյեկտ։

Երեխայի այս և մյուս բոլոր իրավունքները կոչված են ծառայելու երեխայի լավագույն շահին, որը բացարձակ արժեք է, իսկ դրանով չառաջնորդվելը երեխայի իրավունքների խախտում է։

Ձեր հարցմամբ բարձրացված կոնկրետ դեպքում երեխայի լավագույն շահի մասին դատողության համար կարևոր է, որ երեխան, իր տարիքին ու հասունության աստիճանին համապատասխան, իր կարծիքի արտահայտման ու տարբեր գործընթացներին մասնակցության նպատակի և դրա հնարավոր հետևանքների մասին ունենա բավարար գիտակցում։ Այլ կերպ ասած, երեխայի կարծիքի արտահայտման իրավունքի իրացման անհրաժեշտ նախապայման է, որ երեխան տեղյակ լինի նման հոլովակում նկարահանման և տարածվող բովանդակության նպատակի և հնարավոր հետևանքների մասին, և այս առումով ծնողներն ու օրենքով երեխայի համար պատասխանատու անձինք կարևոր դերակատարություն ու պատասխանատվություն ունեն իր իրավունքներն իրականացնելիս երեխային ուղղություն տալու հարցում։

Ինչ վերաբերում է տեսահոլովակի տարածումից հետո երեխայի թիրախավորման հարցին, ապա ուսումնասիրած չլինելով անգամ թիրախավորման բոլոր փաստերը՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը միանշանակ դատապարտելի է համարում գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների կողմից երեխայի կողմից գիտակցված կերպով իր կարծիքի արտահայտման համար երեխայի թիրախավորումը և կոչ է անում բոլորին, այդ թվում՝ երեխայի ծնողներին և լրագրողներին, բացառել երեխայի լավագույն շահի վտանգման բոլոր տեսակի գործողությունները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում