Մարտի 1-ի մեղավորները մնում են չպատժված: Օրերս հայտնի դարձավ՝ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազի՝ մարտի 1-ի գործով ներկայացրած բողոքը: Դատախազությունն այսպիսով պահանջել է բեկանել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների քրեական գործը կարճելու մասին դատական ակտերն ու այն կրկին ուղարկել դատաքննության: Բացի այդ` դատախազությունը միջնորդել է Վճռաբեկին՝ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներից մի քանիսի սահմանադրականությունը որոշելու նպատակով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական» -ը զրուցել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ:
Փաստաբանը կարծում է, որ Քոչարյանի գործով վճռաբեկ բողոքը չի բխում տուժողների շահերից․ «Այս կազմակերպված շղթան գնում է Ռոբերտ Քոչարյանին օգնելու: Վտանգ կա, որ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ ցանկացած դիմում կարող է վատ արդյունք ունենալ»: