Բրյուսելում երեկ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների վերջին գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանի հետ:
Քաղաքագետի համար բրյուսելյան հանդիպումը անհասկանալի է: Վերջինս Բրյուսելյան հանդիպումը ԵՄ-ի՝ խաղից դուրս չմնալու փորձ է համարում․ «Չեմ կարծում՝ Ադրբեջանը լուրջ մտադրություն ուներ լայնածավալ գործողությունների, Բրյուսելում նրան զսպեցին»: