Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

Ընդդիմադիրները ոչ թե Արցախի խնդրով են մտահոգ, այլ ունեն մեկ նպատակ՝ Քոչարյանին բերել իշխանության

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

-Օրերս Երևանում ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել, որտեղ շատ հնչեց Թուրքիայի անունը: Մասնավորապես, նախորդ իշխանությունները խոսելով 2009-ի ֆուտբոլային դիվանագիտությունից, ասացին, որ այդ ժամանակ Հայաստանն այնքան հզոր էր, որ ասում էր՝ մինչև Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, մենք չենք վավերացնի: Պատգամավորներից մեկն էլ ասել, էր Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք է բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, հատկապես այս փուլում, երբ փորձ է արվում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

-Հայ-թուրքական այդ գործընթացը առանձնապես շոշափելի արդյունքներ չի տալիս: Երկու երկրների բանագնացները երկրորդ հանդիպումն ունեցան, սակայն տեսանելի, շոշափելի զարգացում գոյություն չունի: Այսօր Փաշինյան-Ալիև հանդիպումն է նախատեսված Բրյուսելում, և երեկվա հանրահավաքը, այդ հանդիպմանն ընդառաջ ժողովրդի կամքը ցուցադրելու միտումով էր կազմակերպվել: Ճիշտ է, որ այս պահին մենք ունենք լուրջ խնդիրներ, որովհետև Ադրբեջանի կողմից մեզ պարտադրած այդ 5 սկզբունքների մեջ  Արցախի հայության ինքնորոշման իրավունքը չկա: Դա մեզ համար շատ նուրբ կետ է: Մենք ստիպված ենք Արցախի ժողովրդի գոյությունը երաշխավորող կողմ լինելու, չենք հրաժարվել այդ հանգամանքից, չենք կարող ասել՝ Արցախը թող իր խնդիրը ինքը լուծի: Մենք պարտավոր ենք երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը, հետևաբար, այս բոլոր դժվարությունը կանգնած են վարչապետ Փաշինյանի առջև: Չգիտեմ՝ այսօրվա հանդիպումն ինչ ընթացք ունեցավ, ինչեր խոսվեցին, դեռ հայտարարություններ չկան: Ամեն ինչ կախված է այս զարգացումներից:

Մյուս կողմից կա իրողություն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներդրումը կամ դերակատարությունը շատ իմաստալից չի թվում, քանի որ Ադրբեջանը չի ցանկանա այլևս լսել նրանց ձայնը, իսկ մենք էլ տակավին պահանջում ենք այդ հարթակը:

Երեկվա հանրահավաքի նկատմամբ առարկություն չունենալով հանդերձ, ընդհանուր առմամբ մեր ընդդիմության աշխատաոճը ինձ համար բավականին անընդունելի է, որովհետև Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու մարմաջը ինձ համար անընդունելի երևույթ է: Ռոբերտ Քոչարյանն արեց իր անելիքը, և դրանից տուժեց հայ ժողովուրդը: Հիմա այսքան տարի հետո քոչարյանական քարոզչության համար ընդդիմություն կազմակերպելը ինձ համար այնքան էլ իրավացի թվացող երևույթ չէ:

-Կարո՞ղ ենք պնդել, որ այնտեղ հավաքվածները մեկ նպատակ ունեն՝ Քոչարյանին իշխանության բերել, այլ ոչ թե Արցախի խնդրով են մտահոգ:

-Այո՜, ես այդպես եմ կարծում, հետևաբար, Իշխան Սաղաթելյանի կամ այլոց խոսքը նկատի չեմ առնում:  Ճիշտ է, որ մեր առջև լուրջ խնդիրներ կան, բայց այդ խնդիրները չեն ընդդիմության գլխավոր մտահոգությունը, նրանց նպատակն իշխանափոխությունն է:

-Հայաստանի և Թուրքիայի բանագնացները երկու հանդիպում են անցկացրել, և այս պահին երրորդ հանդիպման մասին խոսք չկա: Կարծում եք՝ որոշակի դադա՞ր են վերցրել կողմերը:

-Ոչ թե դադար են վերցրել, այլ շատ դանդաղ ընթացող գործընթացի հետ գործ ունենք: Շատ լուրջ խնդիրներ կան քննարկելու, օրինակ ցամաքային սահմանի բացումը, Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակման վերացումը: Եվ այս բոլորը մենք ակնկալում ենք Թուրքիայից, ոչ թե Հայաստանից, որովհետև սահմանը փակողը Թուրքիան է եղել, հետևաբար այսօր սահմանը փակելու որոշումը միակողմանի կերպով Թուրքիայի որոշումը պետք է լինի: Գիտեք, որ Գյումրի-Կարս երկաթգիծ կա, որը 30 տարուց ավելի չի գործում: Այդ երկաթգծի գործարկումը Թուրքիայից է կախված, ոչ Հայաստանից: ես հույս ունեի, որ քանի որ այս գործընթացն սկսվեց, նման քայլեր կարվեն, բայց դրա մասին խոսք չկա, ժամկետներ էլ չեն նշվում: Շատ մեծ հույսեր մենք չունենք:

-Թուրքիան պնդում է, որ առանց նախապայմանների է ընթանում գործընթացը: Կարծում եք՝ ինչ-որ կետից Թուրքիան նախապայմաններ առաջ կբերի՞:

-Հետզհետե նախապայմանի պետք է վերածվի Ադրբեջանի կողմից հաշտության համար առաջարկած պայմանագրի գործողությունը: Այո, առանց նախապայմանների սկզբունքով սկսեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը և մինչև այս պահը նախապայմանի շեշտադրում չկա, բայց Թուրքիան զանազան առիթներով արտահայտվել է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանի առաջարկներին դրականորեն պատասխանի և լուծում գտնվի: Ադրբեջանի առաջարկած 5 կետերը, իրականության մեջ, եթե նման տարակարծություններ գոյություն չունենային, համաշխարհային առումով բավական տրամաբանական էին և ընդունելի էին: Սակայն այստեղ կա լուրջ խնդիր՝ Արցախի ինքնորոշման իրավունքը: Այս նախապայմանը մեզ պարտադրում է այդ իրավունքից հրաժարվել կամ այդ իրավունքի համար կողմ չլինել: Սա մեզ համար բավականին դժվար է և անընդունելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում