
Ամերիկյան Տեխաս նահանգի ղեկավար Գրեգ Էբոթը կարգադրել Է անօրինական միգրանտներին ավտոբուսներով Վաշինգտոն ուղարկել՝ ի նշան երկիր մուտքի կանոնների պլանավորվող մեղմացման դեմ բողոքի:
«Տեղական իշխանություններին օգնելու համար, որոնց համայնքները լեփ-լեցուն են անօրինական միգրանտների խմբերով… Տեխասն այդ անօրինական միգրանտներին, որոնց բերում Է Բայդենի վարչակազմը, տրամադրում Է պատվիրված ավտոբուսներ Վաշինգտոն եւ Կոլումբիայի օկրուգ ուղարկելու համար: Մենք նրանց ուղարկում ենք ԱՄՆ-ի մայրաքաղաք, որտեղ Բայդենի վարչակազմը կկարողանա ավելի լավ հոգ տանել այն մարդկանց մասին, որոնց նա թույլ Է տալիս հատել մեր սահմանը»,-հայտարարել Է նա:
Էբոթը կարգադրություն Է ստորագրել գործողություն սկսելու մասին:
Այսպիսով նահանգապետը բողոքում Է մայիսի վերջից հրահանգի կիրառումը չեղարկելու դաշնային իշխանությունների պլանների դեմ, որը թույլ Է տալիս համաճարակաբանական նկատառումներով մերժել ԱՄՆ-ում ապաստան փնտրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: