Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

«Երկրորդ ճակատ» Չինաստանի՞ց, թե՞ Չինաստանի դեմ. Թայվանի «առումը»

Չինաստանի բանակը կձեռնարկի արդյունավետ քայլեր՝ Թայվանի ներքին գործերին միջամտելու եւ անկախության հասնելու արտաքին միջամտությունը կանխելու համար: Այդ մասին հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Այդ հայտարարությունը փաստացի հաջորդել է ԱՄՆ-ից ստացված տեղեկությանը, որի համաձայն Նահանգները կարող են սպառազինություն տրամադրել Թայվանին, այդ թվում հակաօդային պաշտպանության զենք: Այդ մասին հայտնի էր դարձել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործակցության ԱՄՆ գործակալության հաղորդագրությունից: Թայվանը Չինաստանի անքակտելի մաս է, այդ հարցը վերաբերում է Չինաստանի կենսական շահերին եւ Պեկինը չի հանդուրժի արտաքին որեւէ միջամտություն, հայտարարել է Չինաստանի ՊՆ ներկայացուցիչը: Ի՞նչ է սա՝ Չինաստանը զգուշացնու՞մ է, թե՞ ստեղծվում է իրավիճակ, որը հարաբերական իմաստով կարող է լինել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության «կրկնօրինակը», բայց արդեն Չինաստանի համար, երբ Պեկինը «կխրվի» Թայվանի հետ հնարավոր ռազմական բախման մեջ:

ԱՄՆ-ը փորձում է Չինաստանից ստանալ հավաստիացում, որ այդ երկիրը չի աջակցի Ռուսաստանին եւ կգործի ՌԴ դեմ հավաքական Արեւմուտքի վարքագծի տրամաբանության շրջանակում: Ընդհուպ նախագահ Բայդենի մակարդակով այդ ջանքը կարծես թե չի տալիս արդյունք: Հնարավո՞ր է արդյոք, որ ճնշման միջոց դիտարկվի Թայվանը, ինչի համատեքստում էլ գուցե ԱՄՆ հրապարակ բերեց տեղեկությունը, որ Թայվանը կարող է ստանալ սպառազինություն, այդ թվում հակաօդային պաշտպանության Պատրիոտ համակարգեր: Ավելին, այստեղ հարկ է ուշադրության արժանացնել այն, որ խոսքը գործնականում այն բանի մասին է, ինչն օրինակ Արեւմուտքից ակնկալում, սակայն չի ստանում Ուկրաինան: Ուկրաինայի պատերազմի բռնկումից ի վեր խոսվում է այն մասին, որ իրավիճակը կարող է պատերազմական տրամաբանությամբ զարգանալ նաեւ Թայվանի ուղղությամբ եւ Չինաստանը կարող է փորձել օգտվել իրավիճակից եւ փորձել լուծել այդ հարցը:

Ավելին, Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց չինական ռազմանավերը ցուցադրական մանեւր իրականացրին Թայվանի մերձակայքում: Կա նաեւ կարծիք, որ հենց այդ հաշվարկով է նաեւ Չինաստանը Ռուսաստանին հայտնել իր աջակցությունը՝ Ուկրաինայի հանդեպ ռազմարշավ սկսելու հարցում, թեեւ այդ առնչությամբ Պեկինը հերքում է անգամ, թե եղել է այդպիսի պլաններից տեղյակ: Որովհետեւ, կա նաեւ հակառակ դիտարկումների հիմք, ինչի մասին խոսել ենք բազմիցս՝ ուկրաինական իրավիճակը խոշոր հաշվով մի կողմից մեծացնում է Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից, մյուս կողմից սակայն պարունակում է մի շարք ռազմավարական մարտահրավերներ: Ահյդ շարքում կարող է լինել եւ այն, որ Չինաստանին պայմաններ թելադրելու փորձ անող Արեւմուտքը ինքը բացի այսպես ասած «երկրորդ ճակատ», բայց արդեն անմիջականորեն Չինաստանի դեմ, Թայվանի հարցում մղելով քայլերի, որոնք Պեկինի համար կդառնան մեծ բեռ, այն պարագայում, երբ Չինաստանն ակնհայտորեն փորձում է մնալ իր ռազմա-քաղաքական եւ աշխարհտնտեսական հավակնությունների ծավալման հանդարտ ռեժիմում: Հազիվ թե Պեկինին ներկայումս պետք լինի մտնել Թայվանի հարցում ռազմական ռեժիմի մեջ, որը կարող է վերածվել նույն «մաշող» գործընթացի: Բայց, հենց դա էլ հարց է առաջացնում, արդյո՞ք Պեկինին «կհարկադրեն» մտնել այդ ռեժիմի մեջ եւ հայտնվել «մաշվելու» ռիսկի տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում