Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Գնում ենք մրցման առանց մարզահագուստի, բոլորը տարբեր բաներ են հագնում․ Խայտառակ իրավիճակ ըմբշամարտում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբը և մարզիկները դժգոհում են, որ ամիսներ շարունակ գումարներ չեն ստանում: «Չեմ ուզում շատ բողոքել, բայց այսպես շարունակել հնարավոր չէ: Վնասվածքիս մասին տեղյակ եմ պահել ֆեդերացիային ու նախարարությանը, լուրջ գումարների հետ է կապված, դիմել եմ իրենց, ասել են գնա արա, չեկերը կբերես, կտանք: Դա պատասխան չէ: Գնում ենք Եվրոպայի առաջնություն, վիտամին չունենք նույնիսկ, մարզահագուստ չունենք, դա ամոթ է մեզ համար: Գնում ենք տարբեր շորերով: 10 հոգով գնում ենք, ոչ մեկս ոչ մեկի նման չենք, կարծես փողոցից տղաներով գնանք: Մեդալի համար գոտեմարտից առաջ բժիշկ չունեինք նույնիսկ, որ թևս ստուգեր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Ղարիբյանը։

Հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը, մարզիչներ Գևորգ Ալեքսանյանը և Սամվել Գևորգյանը, ամփոփելով վերջերս Բուդապեշտում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունը, նշեցին, որ եղած պայմաններն ու ֆինանսավորումը բավարար չեն: Նրանք պնդում են՝ եթե ֆինանսական միջոցները մնան այնքան, որքան հիմա են, թիմը չի կարողանալու լավ նախապատրաստվել, մարզիկները չեն կարողանալու բուժել վնասվածքները, իսկ վիտամիններ արդեն ամիսներ շարունակ չեն ստանում:Հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը նշեց, որ մեր երկրում սպորտի համար պատասխանատու մարմինները ոչ մի բան չեն անում միջազգային մրցաշարերում մրցավարության հարցը լուծելու համար:

«Իհարկե, մենք էլ կցանկանայինք մեծ կազմով մասնակցել Եվրոպայի առաջնությանը, բայց դա առաջին հերթին գալիս է ֆինանսներից, քանի որ այն գումարը, որը մեզ հատկացվում է, չի բավարարում: Այսօր մենք 7 քաշային կարգում ենք մասնակցել, բայց կարող էինք մասնակցել 10 քաշային կարգում: Եթե մանրամասնեմ՝ մեզ խանգարեցին: Օրինակ, Սլավիկ Գալստյանը պետք է դուրս գար եզրափակիչ: Մենք մեզ արդարացնելու համար չենք բողոքում մրցավարությունից: Դա փաստ է: Մեր երկրում պատկան մարմինները ոչ մի քայլ չեն արել այդ հարցը լուծելու համար: Հավասար գոտեմարտերի դեպքում մրցավարի մի որոշումը կարող փոխել ամբողջ գոտեմարտի ելքը: Արդեն 4-րդ ամիսն է, մենք երկու մրցման ենք մասնակցել, բայց տղաները նույնիսկ վիտամին չեն ստացել: Գնում ենք առաջնության` առանց մարզահագուստի: Բոլորը տարբեր բաներ են հագնում: Մեր տղաները ոչ մեկին չեն զիջում: Օրինակ, ամեն գոտեմարտից հետո վերականգնվելու կարիք կա, բայց մեր տղաները նույնիսկ վիտամին չեն ստանում, նույնիսկ ես էլ եմ ամաչում ավելին պահանջել նրանցից: Մեր բժիշկներն ու մերսողները աշխատավարձ չեն ստանում: Դուք պատկերացրեք արդեն իրավիճակը։ Թուրքիայի հավաքականը, որը մասնակցում էր 10 ըմբիշով, բայց իրենց պատվիրակությունը բաղկացած էր շուրջ 40 հոգուց: Մի քանի բժիշկներ, անձնական մարզիչներ, մերսողներ և այլն: Երբ տեսնեք, թե ինչպես ենք մենք նախապատրաստվում, այդ ժամանակ կտեսնեք նաև մեր դժվարությունները: Ես հույս ունեմ, որ մենք էլ կհասնենք այն վիճակին, որ մեր պատվիրակության կազմում ունենանք օրինակ բժիշկներ»,-ասաց Գևորգ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայаստանը նվաճել էր 4 մեդալ: Մալխաս Ամոյանը հաղթելով թուրք մրցակցին դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Ռուդիկ Մկրտչյանը, Սլավիկ Գալստյանն ու Գևորգ Ղարիբյանը բրոնզե մեդալ էին նվաճել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում