Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Մայրս կյանքում ինձ ուղեկցեց մինչև 16 տարեկանը, բայց դա էլ բավարար էր իմ մեջ սերմանելու կարևոր արժեքներ. Ա.Բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության, ինչպես նաև Մարիամ Աստվածածնի ավետման տոնի առթիվ:

«Նոր կյանք ու վերածնունդ խորհրդանշող այս յուրահատուկ տոնը նշում ենք մեծ հույսով ու անբեկանելի հավատով՝ հատկապես դժվար պատմական շրջափուլում, որտեղ արժանապատիվ ելքի համար պայքարում տղամարդկանց թիկունքն ամրացնում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Մեծ գնահատանքով ու երախտագիտությամբ այսօր սփոփանքի խոսք եմ հղում ու կորով մաղթում մեր այն մայրերին ու քույրերին, դուստրերին ու կանանց, ում սիրելիներից շնորհավորանք ստանալու բերկրանքը խեղդվեց մարտադաշտում: Նրանց արիությունն ու կամքը այսօր մեզ ուղեկցում է մեր բոլոր ձեռնարկումներում՝ հանուն մեր Հայրենիքի վերքերի ապաքինման ու հետագա զորացման:

Մայրության ու գեղեցկության աստվածատուր պարգևը բարօրություն ու երջանկություն է սփռում, մեր ընտանիքներում ամրացնում հարգանքի, փոխըմբռնման ու սիրո արժեքային համակարգը:

Շնորհավորում եմ նորից ու բարեմաղթում կորով, արևշատություն և երջանկություն մեր ընտանիքներում»,-ասված է ուղերձում։

Արտակ Բեգլարյանն այս առթիվ հրապարակել է մայրիկի հետ իր լուսանկարը:

«Թեև հանրային խոսքում շատ քիչ եմ խոսում մայրիկիս՝ Էլլադա Խաչատրյանի մասին, սակայն որոշեցի այսօր ևս մեկ անգամ ընդգծել, թե որքան մեծ է մայրիկիս ավանդը իմ, որպես մարդ, հայ ու քաղաքացի, կայացման և որակյալ կրթության ապահովման հարցում: Մայրս կյանքում ինձ ուղեկցեց մինչև 16 տարեկանը, սակայն դա էլ բավարար էր իմ մեջ սերմանելու կարևոր արժեքներ ու որակներ՝ իր նախանձախնդիր հետևողականությամբ, կամքի ուժով, հայրենասիրությամբ, այլոց հանդեպ հոգատարությամբ ու կրթության արժեվորմամբ, որոնք օգնեցին ինձ կերտելու իմ հետագա ճանապարհը՝ դեպի Հայրենիքին ու ժողովրդին ցմահ ծառայություն», – հավելել է Արցախի պետնախարարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում