ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն կարողանում միմյանց հետ պայմանավորվել Ռուսաստանի նկատմամբ հետագա քայլերի առումով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Այդ մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է The New York Times-ը։
Բալթյան երկրները և Լեհաստանը պնդում են Ռուսաստանի հետ հարաբերությունների ամբողջական խզման տարբերակը, մինչդեռ Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան անհրաժեշտ են համարում կապեր պահպանել Ռուսաստանի կառավարության հետ՝ անկախ առկա իրավիճակից։
Ապրիլի 6-7-ը Բրյուսելում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Դրանում քննարկվող թեմաներից մեկը դաշինքի գործողություններն են՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։