Հայաստանին կդնեն ընտրության առաջ՝ կամ գնում է ՌԴ-ի տիտանիկով դեպի անդունդ, կամ դեպի Արևմուտք: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց տնտեսագետ (Պրահա) Բագրատ Առաքելյանը: «Ռուսաստանը երբեք Հայաստանին դիտարկել է ոչ թե ռազմական դաշնակից, այլ սեփականություն: Ռուսաստանի համար Հայաստանը մղվել է երկրորդ պլան: Մենք շարժվում ենք այն ուղով, որով մեզ շարժում են․ Հայաստանը կանգնած է բարդ ընտրության առաջ»,-նշեց Առաքելյանը:
Տնտեսագետը կարծում է, որ մենք պետք է համագործակցենք ՌԴ-ի, Արևմուտքի, և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ․«Մենք իրավունք չունենք սխալվելու մեր ապագա քայլերի մեջ»: