Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղն իր կազմի մեջ ներառելու մասին խոսք չկա․ Կոլերով

«Հարավային Օսիայի դեպքում՝ Ռուսաստանին միանալու պատրաստակամության մասին հայտարարել է նախագահը, իսկ Ղարաբաղի դեպքում՝ ո՞վ է  այդ մասին խոսում։ Ղարաբաղից հնչող հայտարարությունները չեն կարող նույնական լինել։ Եթե այդ մասին խոսեր Արայիկ Հարությունյանը՝ կարող էինք քննարկել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ռուսական Ռեգնում գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախի տարբեր շրջանակներից եկող այն հայտարարություններին, թե Արցախն էլ պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ։

Մոդեստ Կոլերովն ընդգծեց․ «Հարավային Օսիայի դեպքում Ռուսաստանին միանալու հեռանկարը ևս որոշակի փուլեր է ենթադրում։ Նախևառաջ դրա համար հանրաքվե պետք է անցկացվի։ Ժամանակակից պայմաններում, երբ արևմուտքը կիրառում է կոշտ ու ռադիկալ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, վերանում է այն վերջին խոչընդոտը, որ կար Ռուսաստանի կազմի մեջ Հարավային Օսիան ներառելու ճանապարհին։ Նախքան պատժամիջոցները այդ խոչընդոտը հենց արևմուտքի հետ հարաբերություններն էին։ Եվ քանի որ հիմա նման հարաբերություններ չկան, խոչընդոտներ ևս չկան։ Ռուսաստանը այդ հարցի շուրջ միանգամայն ազատ որոշում կարող է կայացնել»,-նշեց մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքերով՝ Ռուսաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ուստի Ռուսաստանի կազմի մեջ Ղարաբաղը ներառելու մասին խոսք չի գնում․ «Երկրորդ՝ այժմ Ռուսաստանի ու Լեռնային Ղարաբաղի համար ամենակարևոր խնդիրը ռուս խաղաղապահների  ներկայության մանդատը  նոր ժամանակահատվածով երկարացնելն է։ Ադրբեջանում այս հարցի շուրջ կա կոնսենսուս այն մասին, որ ռուս խաղաղապահների ժամկետը երկարացնել պետք չէ։ Ուստի այդ հարցը կորոշի անձամբ Իլհամ Ալիևը։ Հայկական Լեռնային Ղարաբաղն ու ռուս խաղաղապահները գտնվում են միանգամյան տարբեր պայմաններում։ Առանց հայերի ռուս խաղաղապահներ չեն լինի, առանց ռուս խաղաղապահների էլ  Լեռնային Ղարաբաղում հայեր չեն լինի։ Հետո, երբ ռուս խաղաղապահների ժամկետի երկարացման որոշում լինի, նոր կկարողանանք քննարկել, թե ինչքան երկար Ռուսաստանը կկարողանա երաշխավորել Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը»։

Կոլերովը կարծում է, որ Հոնգ Կոնգի օրինակով  Ռուսաստանը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը երկարաժամկետ պատմական կտրվածքով՝ 49, 99 կամ ավելի երկար ժամանակով․«Դա չի խոչընդոտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու  հանգամանքին, բայց նաև դե ֆակտո պահպանում է Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնությունը։ Ինձ քաջ հայտնի է Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը և հատկապես   Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանի դիրքորոշումն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինի։ Ես հասկանում եմ այդ  դիրքորոշման արդարացիությունը, որովհետև եթե չլինեն մեր խաղաղապահները՝ Ղարաբաղը կվերանա։ Մյուս կողմից էլ՝ եթե մեր խաղաղապահները մնան, Ղարաբաղը կպահպանի իր պետականությունը՝ թեկուզ ոչ ամբողջական ձևաչափով»։

Ռուսաստանցի քաղաքագետը համարում է, որ Հայաստանը Ղարաբաղից հրաժարվել է․«Եվ անգամ այն 130 միլիարդ դրամը, որ Հայաստանը տրամադրում է Ղարաբաղին,  ճանաչման ակտ չի հանդիսանում։ Դա ավելի շուտ համարվում է  սոցիալական օգնություն այն հայերին, որոնք ապրում են Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանը հեռուն է գնացել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իր բանակցություններում, Հայաստանը Ադրբեջանից անջատ չի ճանաչելու Լեռնային ղարաբաղը, միայն կվարի  Ղարաբաղի սուբյեկտայնության մասին դիսկուրսներ, սակայն  այն պաշտպանել չի կարողանալու, ռազմական ճանապարհով էլ՝ արդեն չի ուզում։ Ռուսաստանը մնացել է Ղարաբաղի սուբյեկտայնության  միակ ու ռեալ երաշխավորը։ Եվ միայն դրա համար է, որ մեր խաղաղապահները նման էմոցիոնալ  հարձակումների են ենթարկվում Ադրբեջանի կողմից»։

Կոլերովը նաև նշում է՝ անհասկանալի է, ինչու է  ռուս խաղաղապահների գործունեությունը նման հարձակումների   ենթարկվում Երևանի կողմից․ «Ինչու  է Փաշինյանը նման հարձակումներ գործում, արդյոք նա ունի այլընտրանք, իհարկե՝ ո՛չ։ Փաշինյանն այդ մարդկանց կարո՞ղ է պաշտպանել, ուստի ինչի՞ համար են այդ հարձակումները, ես չեմ հասկանում»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում