ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը «շատ օգտակար» է որակել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ ապրիլի 6-ին կայացած հանդիպումը. «Մենք քննարկել ենք մեր ընդհանուր կարծիքը տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու և խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտության վերաբերյալ։ Բացի այդ, մեծ ներուժ կա պաշտպանության ոլորտում հայ-բրիտանական հետագա համագործակցության համար», – Twitter-ում գրել է նա։