Պատերազմող որևէ երկրից մեծ թվով ներգաղթը վտանգավոր է, նրանց մեծ մասը պոտենցիալ գործակալներ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման նկատառում արեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Ըստ մշակութային մարդաբանի՝ պատերազմող որևէ երկրից մեծ թվով ներգաղթը վտանգավոր է, սակայն մեր բախտը բերել է, որ եկողները գրագետ են․ «Հայաստան եկած ռուսների մեջ գրագետ մարդկանց թիվը մեծամասնություն է կազմում, որը դրական է»:
Անդրադառնալով պատերազմի վերաբերյալ ինֆորմացիոն տեղեկատվությանը, Թադևոսյանը կարծիք հայտնեց, որ չի կարելի պատերազմի իրականությունը ներկայացնել ողջ դաժանությամբ, պետք է բալանսավորված ինֆորմացիա: