Monday, 25 09 2023
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին
ԱՄՆ պատվիրակության հրատապ այց Հայաստա՞ն
Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով
Կրակոցներն էնքան էր ուժեղ, որ վախից ծակուծուկ մտանք. պատմում է բռնի տեղահանված արցախցի տարեց կինը
ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ
Իրանի նորանշանակ դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը
17:00
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
Լուրերի արտակարգ թողարկում 17։00
Հետագա զարգացումները կախված են Հայաստանի ներքին դիմակայությունից
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Հակոբ Արշակյան
Ֆրանսիայի դեսպանը հերքել է լուրերն այն մասին, որ պատրաստ են ապաստան տրամադրել Արցախի հայերին
Մինասյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման համագործակցությունը
Սամանթա Փաուերը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն ավարտվել է
Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի միակ հուսալի դաշնակիցն այժմ ԱՄՆ-ն է, այլ գործընկերներ չկան
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
16:07
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 25 2023
ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել
Մեր քաղաքագլուխները մեզ թողին թուրքի բերան. տեղահանված կնոջ պատմությունը
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են
Գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ-ը՝ Կոռնիձորում
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Սեպտեմբեր 25-28
Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Հայաստան
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 25, 2023
15:15
Մահացել է «Կոզա Նոստրայի» ղեկավարը համարվող Մեսինա Դենարոն՝ «վերջին կնքահայրը»
Լուրերի արտակարգ թողարկում 15։00

«Հանուն Հանրապետության» կուսակցության պատվիրակությունը հանդիպել է արտասահմանցի դիվանագետների հետ

Հանուն Հանրապետության Կուսակցություն

Մամլո հաղորդագրություն

Ս․թ․ մարտի 28-ին, 31-ին եւ ապրիլի 5-ին Հանուն Հանրապետության Կուսակցության պատվիրակությունը, կազմված կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանից (պատվիրակության ղեկավար), փոխնախագահ
Ռուբեն Մեհրաբյանից եւ արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանից՝ Հայաստանում հավատարմագրված արտասահմանյան դիվանագիտական առաքելություններում հանդիպումների շարքի շրջանակներում հյուրընկալվել է, համապատասխանաբար, Հայաստանում Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանություններում եւ Եվրոպական Միության Պատվիրակությունում։

Կայացել են հանդիպումներ Հայաստանում ՄԹ Արտակարգ եւ Լիազոր Դեսպան, Ն․Գ Ջոն Գալագերի, Հայաստանում ԱՄՆ Դեսպանության Քաղաքական եւ տնտեսական բաժնի ներկայացուցիչ Քիմ Զապֆելի եւ Հայաստանում ԵՄ
Պատվիրակության ղեկավար, Ն․Գ․ Անդրեա Վիկտորինի, Պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերի հետ։

Մեր կուսակցության պատվիրակությունն արտասահմանցի դիվանագետների հետ հանդիպումների ընթացքում ներկայացրել է Հայաստանի եւ Արցախի առաջ կանգնած մարտահրավերներն՝ Ուկրաինայում Ռուսաստանի
կողմից սանձազերծած արյունալի պատերազմի, այդ պատճառով ՌԴ նկատմամբ աննախադեպ միջազգային պատժամիջոցների, ՌԴ միջազգային մեկուսացման եւ ամբողջական դիվանագիտական բոյկոտի պայմաններում։

Կուսակցության ներկայացուցիչների կողմից շեշտվել է, որ մարտահրավերները հաղթահարելուն միտված Հայաստանի քայլերի տրամաբանությունը ներառում է պետության անկախության եւ ինքնիշխանության ամրապնդումը, քաղաքակիթ ժողովրդավարական երկրների հետ գործընկերության, բարեկամական փոխգործակցության սերտացման կենսական անհրաժեշտությունը, ժողովրդավարական ինստիտուտների կայացման եւ դրա անշրջելության երաշխիքների ձեւավորման հրամայականը որպես ազգային անվտանգության գրավական, ինչպես նաեւ՝ բոլոր քաղաքականությունների դիվերսիֆիկացման, ազգային անվտանգության վերաբերյալ պատկերացումների ռազմավարական վերանայման, անխուսափելի ռիսկերի կառավարման ապահովման հրատապ անհրաժեշտությունը։

Մանրամասն քննարկվել են Արցախյան հարցի շուրջ ստեղծված կացությունը` պայմանավորված տարածաշրջանում վերջին բռնապետության՝ Ալիևի կոռումպացված ավտորիտար ռեժիմի շարունակական ոտնձգություններով, որոնք ուղղակի սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային եւ եվրոպական անվտանգությանը եւ խաղաղությանը, Արցախահայության գոյությանն իրենց պատմական հայրենիքում։

Քննարկվեցին մարտահրավերների հաղթահարման շուրջ փոխգործակցության, հարաբերություններին ռազմավարական հիմք հաղորդելու եւ ռազմավարական մակարդակ ու բովանդակություն ապահովելու հնարավորությունները, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը եւ դրանց ընթացքը։

Հանդիպումներն անցել են ջերմ, գործնական, փոխադարձ վստահության, ընդհանուր արժեհամակարգային հիմքի՝ փոխադարձ ընկալման, բարեկամական մթնոլորտում. ձեռք է բերվել պայմանավորվածություն
շարունակական դարձնելու հանդիպումները, հաղորդելով դրանց պարբերական խորհրդակցությունների բնույթ։Հանուն Հանրապետության Կուսակցությունը շարունակելու է Հայաստանում հավատարմագրված
արտասահմանյան դիվանագիտական առաքելություններում հանդիպումների շարքը, որոնց արդյունքների մասին կտեղեկացնի հանրությանը։

«Հանուն Հանրապետության» Ժողովրդավարության Պաշտպանների Դաշինք Կուսակցության մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում