Saturday, 30 09 2023
20:30
Իտալիայի առափնյա պահպանությունը 177 մարդու է փրկել լաստանավից, որը գիշերը հրդեհվել էր
Գեղարքունիքում Ford-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում, քույրերը տեղափոխվել են հիվանդանոց
Համահայկական հիմնադրամը կանգնած է բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների կողքին
20:00
Սլովակիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
Արցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում․ կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ
Կիպրոսի արտգործնախարարության հայտարարությունը.ողջունելի և տարօրինակ
Մարզում գրեթե չկան հյուրանոցներ. մարդկանց տեղավորել ենք ազատ տներում. Արմավիրի մարզպետ
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ
Մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ նա բռնագաղթել էր Վանք գյուղից
18:30
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 1, 2023
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
18:10
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 1, 2023
Բաքվում կալանավորվեց Լևոն Մնացականյանը
Ուղիղ. Ընդդիմության հանրահավաքը Երևանում
ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում 361 բռնի տեղահանվածներ, գրանցվել է 14 մահ. Ավանեսյան
ԵՄ քաղաքականությունը ձախողված է
12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան
ՄԱԿ առաքելություն է պետք Արցախում, որ հասկանան՝ «Բուչա» եղե՞լ է, թե՞ ոչ
Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ ներկայացուցչին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է
Առևտուր կեղծ թղթադրամով․ բացահայտել են Հրազդանի ոստիկանները
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Դավիթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է. Ադրբեջանի դատախազություն
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է. Արտակ Բեգլարյան
Ուղիղ. Երթ Երևանում՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի
Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից և ոչ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ հզորացման մասին հայտարարություն
Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Եթե Հայաստանի շրջադարձը հիմա չլինի, գալու են մեր հետևից. Արման Բաբաջանյան

Ղրիմի պաշտոնյաները՝ Ալեն Սիմոնյանի հետ նույն շարքում․ ԱԺ-ն տեղյակ չի եղել․ fip.am

Ազգային ժողովի ֆեյսբուքյան պաշտոնական էջը մամուլի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին մասնակցել է «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի կազմակերպած հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառմանը»։ Գրում է fip.am

Հրապարակմանը կցված լուսանկարները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ միջոցառմանը, ի թիվս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնանի, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի, ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանի և այլոց, մասնակցել են նաև Ղրիմի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ (փոխվարչապետ) Գեորգի Մուրադովը և Ղրիմի մեկ այլ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, որոնք նստած են ՀՀ ԱԺ նախագահի հետ նույն շարքում։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աջակցությամբ։

Ղրիմը ինքնավար հանրապետություն է, որը 2014-ից Ռուսաստանի Դաշնությունը համարում է իր տարածքի մի մասը։ ՄԱԿ-ի անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը չի ճանաչում Ղրիմի միացումը Ռուսաստանին և այն համարում է Ուկրաինայի տարածք։ Ղրիմը ՌԴ կազմում չի ճանաչել նաև Հայաստանը։

Ղրիմի պատվիրակության՝ Հայաստան ժամանման մասին հայտնի է դարձել մի քանի օր առաջ։ Ապրիլի 1-ին Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը ռուսական պետական ТАСС գործակալությանը հայտնել էր, որ մոտ օրերս Երևանում անցկացվելու են Ղրիմի օրեր․ «Առաջիկա օրերին Հայաստանում կանցկացնենք Ղրիմի օրերը։ Այնտեղ մեզ սպասում են, հանրությանը հետաքրքրում է այն ամենը, ինչ կատարվում է Ղրիմում։ Կանցկացվեն ղրիմյան և հայկական բիզնեսների հանդիպումներ, հանդիպումներ հանրության հետ, ելույթներ, կոնֆերանսներ, մեր ստեղծագործական խմբերի ելույթներ։ Դրանք լիարժեք միջոցառումներ են»։

Ապրիլի 2-ին այցի մասին հաղորդագրություն տարածեց նաև հայկական մամուլը։

«Մեդիամաքս» գործակալությունը նշում է, որ Հայաստանում «Ղրիմի օրերի» կազմակերպիչը «Սահմանադրական Իրավունքի Միություն» կուսակցության նախագահ, «Ղրիմի ընկերներ» ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանն է:

«Փաստերի ստուգման հարթակը» կապվեց Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակի հետ՝ պարզելու, թե արդյոք ԱԺ նախագահը նախապես տեղյակ է եղել միջոցառման մասնակիցների ցանկի մասին և արդյոք Սիմոնյանին հայտնել են, որ նրա հետ նույն շարքում են նստելու նաև Հայաստանի կողմից չճանաչված Ղրիմի հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք։

ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահը տեղյակ չի եղել Ղրիմի ներկայացուցիչների ներկայության մասին։ Խաչատրյանի խոսքով, Սիմոնյանին միջոցառմանը հրավիրել է «Մոսկվայի տունը»։ «ԱԺ նախագահի աշխատակազմին նախապես տեղեկացվել է միայն, որ պարոն Սիմոնյանի կողքին նստելու է Հայաստանում ՌԴ դեսպանը։ Մասնակիցների ով լինելու ու նրանց նստելու տեղի հետ կապված բոլոր հարցերը համակարգել են միջոցառման կազմակերպիչները»,- ասաց ԱԺ նախագահի խոսնակը։

Մհեր Թարոյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում