Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը ընտրվել է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի ցանկությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Հենրիկ Քոչինյանը:
Քոչինյանի խոսքով` երկաթգծի կառուցումը այս սխեմայով լուրջ հարցեր է առաջացնում. «Հայաստանը ադրբեջանցիների համար ավտոմոբիլային ճանապարհ կառուցելու պարտավորություն չունի: Երկաթուղու կառուցումը մեզ համար ֆանտաստիկայի ոլորտից է. Իրանը իր տարածքում ներդրում չի անի»: