Դե ֆակտո ԼՂ հարցով այսօր Մինսկի խմբին փոխարինելու է գալիս ԵՄ-ն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ժնևի համալսարանի և Ժնևի Վեբստեր համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չետերյանը: Նրա խոսքով` այսօր Մոսկվան ԼՂ հարցը լուծելու հնարավորություն չունի և այդ առաքելությունը ստանձնել է Բրյուսելը:
Չետերյանը կարծում է, որ Հայաստանն այսօր պետք է ճկուն քաղաքականություն վարի և անցնի դիվանագիտական հակահարձակման: