Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հաջողությամբ վնասազերծել է Սև ծովում հայտնաբերված ականը: Այս մասին ասվում է թուրքական պաշտպանական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Սա Թուրքիայի ափերին հայտնված արդեն երրորդ ականն է: Մարտի վերջին նմանօրինակ ականների էին հայտնաբերվել Բոսֆորի նեղուցի և Բուլղարիայի հետ ծովային սահմանի մոտ:
Ռուսական կողմն ավելի վաղ հայտարարություն էր արել, որ Ուկրաինայի կողմից Սև ծովի նավահանգիստներում տեղակայած ականները կարող են պոկվել պարաններից ու տեղաշարժվել Բոսֆորի նեղուցի կողմ: