Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայից ավելի քան 200 անուն դեղամիջոց Է հասել Վրաստան, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 600 հազար տուփ: Այդ մասին հայտարարել Է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին:
Վրաստանի դեղագործական շուկան Թուրքիայի համար բացվել Է հունվարի կեսերին, որի արդյունքում դեղորայքի գները կրճատվել են 60-ից մինչեւ 80 տոկոս:
Նախարարի խոսքով՝ Վրաստանի առողջապահության նախարարությունը մշակել Է գործողությունների հետագա պլան, որը պետք Է բարելավի Թուրքիայից եւ մյուս երկրներից դեղամիջոցների ներմուծման պայմանները:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Էր, որ Թուրքիայից Էժան դեղամիջոցների ներմուծումը մեծ թեթեւացում կլինի քաղաքացիների համար:
Նրա խոսքով՝ դեղամիջոցների բարձր գները բացարձակապես անընունելի են, ուստի այդ պատճառով կառավարությունը համապատասխան ձեւով Է արձագանքել եւ գտել Է իրադրությունից դուրս գալու ելքը:
2021 թվականի նոյեմբերին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել Է, որ երկրի դեղագործական շուկան օրենսդրական փոխությունների կարիք ունի, այդ թվում՝ դեղամիջոցների գների կարգավորման գործում, հաղորդել Է Sputnik-ը: