Friday, 19 04 2024
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը

Վարչապետն ասել է՝ պատրաստ է հանդիպել, բա էլ ինչի՞ եք փողոցում գոռգոռում, նստեք, խոսեք. ձեր կուսակցությունը մի սարքեք ազգի հերոս

Նախօրեին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» հանրահավաքը։ Հանրահավաքի կազմակերպիչները պնդում եմ՝ մեկ հանրահավաքով չեն բավարարվելու․ կա գործողությունների ծրագիր։ Իսկ թե որ քաղաքական ուժերը կմիանան նրանց, դեռ հարց է։ ԲՀԿ-ն դեռ չի շտապում պարզաբանել, ԲՀԿ-ականները խուսափում են մեկնաբանություն տալ՝ ակնարկելով, որ դեռ չեն կողմնորոշվել։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այդ պայքարի մեջ են. «Մենք միացած ենք 30 տարի Արցախի ազատագրական պայքարին և երբևիցե դրանից չենք հրաժարվել: Մեզ համար միևնույն է՝ ով է կազմակերպում, ով է ներկայանում, մենք գալիս ենք Արցախը պաշտպանելու համար: Երկրորդ, մենք գալիս ենք, որպեսզի այս ապիկար իշխանությանը բացատրենք, որ իրենք որևէ լիազորություն չունեն Արցախի ապագայի մասին որոշում կայացնելու համար: Սա է ամենագլխավորը:

Մեզ համար շատ բացահայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը շատ վաղուց ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմից դուրս, գոնե այնքանով, որ բոլորին տվել է ՀՀ քաղաքացու անձնագրեր, տրամադրել է մեր դրամը և հատկացումներ է անում բյուջեից: Դա տեղի է ունեցել դեռ 1990-ականների սկզբին: Հիմա որևէ մեկն իրավասու չէ այդ որոշումները չեղարկել: Առավել ևս, որ իր ցանկացած համաձայնություն կամ ստորագրություն առոչինչ է»,-հայտարարեց Սարգսյանը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն, որ իշխանափոխությամբ կլուծե՞ն Արցախի հարցը, թե՞ իշխանությանը զսպաշապիկի դեր կստանձնեն, նա պատասխանեց. «Եթե նա փորձի այդպիսի ստորագրությամբ վերադառնալ Բրյուսելից, ապա միանշանակ է իշխանափոխությունը: Ես հիշեցնեմ Լևոն Տեր-Պետրոսյանի ճակատագիրը 1996-1997 թվականներին, որն ավարտվեց 1998-ի հրաժարականով: Հայաստանը կամ պետք է գոյություն ունենա Արցախի հետ միասին, կամ չի կարող գոյություն ունենալ որպես պետություն: Ով դա չի հասկանում, ես իրեն կարող եմ միայն խղճալ»:

Նույն խնդրի առնչությամբ նորաստեղծ «Ուժը Հայրենյաց»  կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Մեր ամբողջ ժողովուրդն էլ այսօր տանջվում է, մտածում է մեր հայրենիքի մասին: Եթե մի անգամ ադրբեջանցիները թուրքերի հետ միասին եկան, անօդաչու «բայրաքթարներով» հասան իրենց նպատակին, ազատագրված տարածքները վերցրեցին, դա չի նշանակում, որ այսօրվա իշխանությունը պետք է մտածի, որ հայ ազգը պարտվել է: Հայ ազգը չի պարտվել: մենք 5-րդ սերնդի զենքեր չենք ունեցել, որ պաշտպանվեինք, այս աղետի մեջ չընկնեինք»:
Հարցին, թե այս լարված իրավիճակում որքանո՞վ է  նպատակահարմար հանրահավաքներ անելը, Արզաքանցյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ հիմա ընդհակառակը պետք է արվի: Ես ասում եմ՝ անձնականի մի տարեք, ձեր կուսակցությունը մի սարքեք ազգի հերոս, այսօր եթե դուք մտածում եք երկրի ու ազգի մասին, եկեք թե արտախորհրդարանական ուժերի հանձնաժողովի հարթակի շրջանակում, թե կառավարության հետ բոլոր կուսակցությունների ղեկավարներով հանդիպենք, նստենք, խոսենք, խելք-խելքի տանք, տեսնենք ի՞նչ կարող ենք օգնել գործող իշխանությանը: Եթե իրենք փորձ չունեն, սխալ են անում, ուղղություն ցույց տանք: Եթե դուք այդքան խելոք եք, ինչո՞ւ եք թուրքին ցույց տալիս, որ մենք մեր ներսում չենք կարողանում իրար հասկանալ, միավորվել:

Ես ասացի՝ կգամ, կմասնակցեմ, կտեսնեմ՝ ինչ է կատարվում, բայց մեզ ոչ մեկը իրենց օրակարգի մեջ չի մտցրել, չի հրավիրել: Ես ասում եմ՝ եթե դու քո երկրի անվտանգության մասին մտածում ես, կապ չունի երկիրն ով է ղեկավարում, դիմի երկրի վարչապետին, ԱԳ նախարարին, բանակի ղեկավարին, եկեք նստենք, խոսենք, հասկանանք, ինչ վիճակի մեջ ենք և մենք ինչով կարող ենք օգնել»:

Արզաքանցյանը կարծիք հայտնեց, որ չպետք է հույսներնս դնենք ռուս խաղաղապահների վրա. «Իրենք հիմա պատերազմի մեջ են, բոլոր կողմերից սահմանափակումների տակ են: Հիմա կարող է 1915 թվականի պատմությունը կրկնվել: Համաշխարհային պատերազմը սկսվեց, Նիկոլայ երկրորդը բանակը հանեց Արևմտյան Հայաստանից, թուրքերը եկան ջախջախեցին մեզ: Եվան ջարդեր, տարածքներ կորցրեցինք: Հետո Լենինն եկավ, թուրքի հետ սկսեցին իրար լպստել ու մենք կորցրեցինք Արևմտյան Հայաստանը: Հիմա ես չեմ ուզում, որ կրկնվի նույնը: Հիմա Ուկրաինայում կարող է ռուսական զորքը չհերիքի կամ Եվրոպան մտնի պատերազմի մեջ, այս խախաղապահներին ռուսները հանեն, թուրքերն էլ նորից հարձակվեն մեզ վրա:

Դրա համար մենք հիմա պետք է հասկանանք՝ ինչ ունենք, ինչ չունենք: Բանակում պետք է աուդիտ արվի, տեսնենք ինչի կարիք ունենք, մեր բանակը հզորացնենք: Առաջին հերթին անվտանգության խնդիրը պետք է լուծենք: Որ կանգնում ասում են՝ էս իշխանությունն էս է անում, էն է անում, ախպեր, մի կանգնեք խոսեք, եկեք խումբ կազմենք, կլոր սեղանի շուրջ նստենք էդ հարցերը բարձրացնենք: Այդ հարցերը մեկ մետրից ասեք, ոչ թե խոսեք, դա մնա օդի մեջ:

Օրինակ, երբ ուզում ես գործարար ոլորտում մի բանի հասնես, եթե ուզում եմ մարդու հետ գործարք կնքես, չես կանգնում չէ՞, հրապարակում ասում՝ եթե ես ձեզ հետ սա անեմ, էսքան օգուտ կստանամ, պետք է գնաս հանդիպես: Իրենք սխալ են:

Վարչապետն էլ ասել է, որ պատրաստ է նրանց հետ հանդիպել, քննարկել: Բա էլ ինչի՞ են ելնում փողոցում գոռգոռում, թող գան նստեն խոսեն մարդու հետ: Երբ որ իրենք երկրի ղեկավարն էին, Փաշինյանը գալիս իրենց հետ խոսում էր: Պետք է հարգել ժողովրդի տված ձայնը, էսօր այդ մարդկանց են տվել ձայնը: Ես ոչ թե ասում եմ՝ իրենք բոլորից լավն են, ճիշտ են ասում, այլ ասում եմ՝ օրենքով այսօր իշխանությունն իրենք են:

Մենք էլ ենք ընդդիմադիր, բայց չենք գոռում, թե մենք ընդդիմադիր ենք ու վսյո: Այսօր մենք անձի խնդիր չենք լուծում: Եթե ընդդիմադիր ես, համագործակցի այսօր եղած իշխանության հետ, ինչ ներդրումներ կարող ես անել անվտանգության համար, տնտեսությունը զարգացնելու համար, որ կարողանանք մի բանի հասնենք, պաշտպանենք մեր երկիրը»,-ընդգծեց Արզաքանցյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում