Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:«Ողջունելով հյուրերին՝ վարչապետը նշել է. «Կարծում եմ, որ հայ-վրացական հարաբերություններն առանձնահատուկ ժամանակահատվածում են գտնվում, և մենք կարող ենք քաղաքական մակարդակում տեսնել նոր դինամիկա, նոր տրամադրություն և նոր հեռանկարներ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Գելա Վասաձեի հետ:
Վասաձեի խոսքով՝ Հայաստանի բախտը բերել է, որ իշխանության ղեկին այսօր Փաշինյանն է, ոչ թե նախկինները․ «Այսօր Հայաստանը պատմական հնարավորություն ունի կտրվելու Ռուսաստանից»: