Friday, 19 04 2024
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով

Կարող է քաղաքական ուժերը համաձայնության չգան և ավագանու նիստ չհավաքվի.  համայնքը հո չի՞ կազմալուծվելու

Հելիսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում ապրիլի 1-ին ԱԺ կողմից ընդունված փոփոխություններով նախատեսված ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը:

Հայտարարությունում նշվում է, որ ըստ օրենքի նախագծի ավագանու լիազորություները վաղաժամկետ դադարեցվում են, իսկ ՀՀ վարչապետը համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում, եթե ավագանու անդամների լիազորությունները ստանձնելուց 20 օրվա ընթացքում չի իրականացվում ավագանու առաջին նիստը կամ եթե երկշաբաթյա ժամկետում չի ընտրվում համայնքի ղեկավար:

Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Օրենքի անցումային դրույթները սահմանում են, որ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Վանաձորում ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած, և նոր ընտրված տեղական ինքնակառավարման մարմինները ստանձնում են իրենց լիազորությունները։

Վանաձոր համայնքի 2021 թ. դեկտեմբերի 5-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 23 տարածքային ընտրական հանձնաժողովի որոշման դեմ Լուսավոր Հայաստան կուսակցությունը բողոք է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան, որը մերժվել է 2021 թ․ դեկտեմբերի 21-ին: Համապատասխանաբար՝ դեկտեմբերի 22-ին Վանաձոր միավորված համայնքի նոր ավագանին ստանձնել է իր լիազորությունները։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը բողոքարկել էր Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ դատարանում, որն այն վարույթ չի ընդունել։ Վերաքննիչ դատարանի այս որոշումը Կուսակցությունը բողոքարկել է Վճռաբեկ դատարան, որտեղ վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս կայացված չէ։ Միաժամանակ կուսակցության զուգահեռ հայցով Վարչական դատարանն արգելել է համայնքի ղեկավարի ընտրության հարցով Վանաձոր համայնքի ավագանու նիստերի անցկացումը մինչև արդյունքների վերաբերյալ վերջնական վճռի կայացումը։ Նիստերի վրա սահմանված արգելանքի վերաբերյալ հաջորդ դատական նիստը նախատեսված է հուլիսի 20-ին։

Նման հիմքով ավագանու նիստերի արգելքն անընդունելի և անհամաչափ միջամտություն է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մեջ, որի արդյունքում արդեն 3 ամսից ավելի Վանաձոր համայնքը չունի համայնքի ղեկավար և գործող ավագանի։

Քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից ՀՀ Ազգային ժողով բերված նախագծի  տրամաբանությունից բխում է, որ ավագանու լիազորությունները դադարեցվում են, նույնիսկ եթե նիստը չի հրավիրել կամ համայնքի ղեկավարը չի ընտրվել ավագանու կամքից անկախ պատճառներով, ինչպես եղել է, օրինակ, Վարդենիս համայնքում:  Նման կարգավորումը, հաշվի առնելով 2021 թ. վերջին քառորդի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և հետընտրական զարգացումները, կարող է լրջորեն խաթարել տեղական ինքնակառավարման ինստիտուտի անկախությունը և զարգացումը՝ թույլ չտալով օրինական ընտրված ավագանուն իրականացնելու իր լիազորությունները:

Այս առնչությամբ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց առաջարկած նախագիծը վերաբերում է նրան, որ երբ տեղի է ունենում խոշորացում և ինչ-ինչ պատճառներով, ֆորսմաժորային իրավիճակում նոր ձևավորված ավագանին չի գործում, այդ դեպքում հնարավորություն տրվի համայնքի կառավարումը շարունակելու:

«Այսինքն պաշտոնակատար նշանակվի, որպեսզի համայնքի բնականոն ընթացքը շարունակվի: Ընդամենը սա է: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պատճառով ավագանին չի գործում, մենք այդ խնդրի հետ կապ չունենք: Այդ նախագիծը այդ հարցին չի անդրադարձել, թե ինչպես է եղել, որ ավագանին չի գործել: Օրենքը ընդամենը ասում է, որ եթե խոշորացումից հետո ընտրությունների արդյունքում ձևավորված նոր ավագանին 20 օր նիստ չի հրավիրում, ապա վարչապետը նշանակում է պաշտոնակատար: Կարող է այդպես լինել, որ քաղաքական ուժերը համաձայնության չգան և նիստ չհավաքվի: Հիմա այդ համայնքը հո չի՞ կազմալուծվելու»:

Ինչ վերաբերում է նրան, որ այս փոփոխության տրամաբանությունից բխում է, որ ավագանու լիազորությունները դադարեցվում են նույնիսկ եթե նիստ չի հրավիրվել կամ համայնքի ղեկավար չի ընտրվել ավագանու կամքից անկախ պատճառներով, ինչպես օրինակ Վարդենիսում, Հովակիմյանն ասաց. «Վարդենիսում նիստ եղել է, այն օրենքի խախտումով է տեղի ունեցել, դատարանը այդ նիստը չեղարկել է, հետո դատարանի որոշումից հետո նորից նիստ է տեղի ունեցել:

Այս պարագայում մենք ունենք Վանաձորի օրինակ, բայց կարող էին լինել նաև այլ համայնքներում: Օրինակ, նույն հաջողությամբ սրա տակ է մտնում նաև Վեդին, որը 2 շաբաթ չկարողացավ առաջին նիստը անել: Բայց քանի որ Վեդին օրենքով ինչ-որ կերպ կարգավորվում էր, որովհետև ամեն դեպքում այդ երկշաբաթյա ռեժիմը գործում էր: Իսկ Վանաձորում ունենք իրավիճակ, երբ ավագանու կամքից անկախ ավագանին չի կարողանում նիստ գումարել: Այս դեպքում պետք է հնարավորություն լինի պաշտոնակատար նշանակելու: Ինքը ոչ բյուջե կարող է հաստատել, ոչ հաստիքացուցակ փոխել: Պաշտոնակատարը բացի համայնքի բնականոն ընթացքն ապահովելուց այլ բան չի կարող անել: Նա, ըստ էության, համայնքի ղեկավարի տեղապահն է, մինչև համայնքի ղեկավարը կընտրվի»:
Հարցին, թե արդյոք ՏԻՄ-երի մասով օրենսդրության փոփոխության կարիք իշխանությունը չի տեսնում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Իհարկե, տեսնում ենք: ՏԻՄ-երում համամասնական ընտրակարգով ընտրությունները ներդրվեց 2020-ին: Այն ժամանակ մենք գիտակցում էինք, որ նման մեծ բարեփոխման կյանքի կոչումից հետո խնդիրներ են ի հայտ գալու, միանգամից չի ստացվելու իդեալական օրենսդրություն ստեղծել:

Այդ օրենսդրությունը կիրառելուց հետո, երբ կյանքում կկիրառվի, այն խնդիրները, որոնք ի հայտ կգան, կգույքագրենք, ևս մեկ անգամ բարեփոխում անելով համակարգը կամբողջացվի: Հիմա այդ փուլի մեջ ենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում