Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որոշում ընդդեմ հայկական ծանրամարտի․ Թուրք-ադրբեջանական հանցավոր կապի արդյունքը

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմը պաշտոնապես որոշեց կրճատել է 2024 թվականին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարում գործող քաշային կարգերի քանակը: 2021 թվականի դեկտեմբերին ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից հետո Տաշքենդում կայացել էր մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) համագումարը: Մասնավորապես, միջազգային ֆեդերացիան տնդունել էր նախնական որոշում գիտակցաբար լուրջ հարված հասցնենոլվ մարզաձևին։ Խոսքը Օլիմպիադայում քաշային կարգերը նվազեցնելու մասին է։ Միջազգային օլիմպիական կոմիտեն երեկ պաշտոնապես վավերացրեց IWF-ի որոշումը։ Եվ այսպես, Փարիզում տղամարդկանց և կանանց պայքարին կմասնակցեն ընդամենը հնգական քաշային կարգեր ներկայացնող մարզիկներ և մարզուհիներ: Տղամարդիկ ՝ 61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և գերծանրքաշ ՝ + 102 կգ: Կանայք ՝ 49 կգ, 59 կգ, 71 կգ, 81 կգ և գերծանրքաշ ՝ + 81 կգ: Հիշեցնենք, որ անցյալ տարի կայացած Տոկիոյի Օլիմպիական խաղերում հանդես էին եկել յոթ քաշային կարգերի ներկայացուցիչներ:Քաշերի կրճատման որոշումը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ընդունել մարզաձևը փրկելու և Օլիմպիական խաղերում պահպանելու համար։ Ավելին, քաշերի կրճատման հիմքում Միջազգային օլիմպիական կողմիտեի կողմից մեծ ճնշում էր Ծանրամարտի միջաջազգային ֆեդերացիայի նկատմամբ։

Հավանականությունը մեծ է, որ Փարիզի Օլիմպիական խաղերը վերջին լինել ծանրամրատի համար։ Իսկ ինչ է իրականում տեղի ունենում և ինչու է ծանրամրատ մղվում մարզաշխարհի լուսանցքից այն կողմ։ Ծանրամարտը Օլիմպիադայի ծրագրից հանելու մտադրությունը կապված է միջազգային ֆեդերացիայի հետ կապված դոպինգային եւ կոռուպցիոն սկանդալների հետ։ Ավելի վաղ Ծանրամարտը Փարիզի Օլիմպիական խաղերից հանելու մտադրության մասին հայտարարել էր նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Մասնվորապես, Բախին ներկայացվել էր Ռիչարդ Մաքլարենի զեկույցը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում առկա կոռուպցիայի և արձանագրված խախտումների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ թաքցվել են խթանիչ միջոցների թեստերի մոտ 40 դրական պատասխաններ: Բացի այդ, միջազգային ֆեդերացիան 10 միլիոն դոլար է յուրացրել:«Ես ցնցված էի ծանրամարտի մասին զեկույցից Թամաշ Այանի վերաբերյալ: Մենք պետք է ուղիներ գտնենք IWF-ն (Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) մաքրելու համար: Մենք ուզում ենք օգնել այդ հարցում: Մենք մեզ աիրսավունք եսնք վերապահում ձեռնարկելու կոշտ միջոցներ: Ընդհուպ մինչև հնարավոր է, որ ծանրամարտը չներառվի Օլիմպիական խաղերի ծրագրում»,- հայտարարել էր Բախը։2020 թվականի սկզբին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից:Ի դեպ, Այանը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին էր 2000 թվականից: Դրանից առաջ նա 1976-ից միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր: Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել Այանի պաշտոնավարման ժամանակահատվածում։ Ներկայացնում ենք մի քանի աղմկահարույց փաստեր։Մաքլարենն իր զեկույցում արձանագրել է նաև, որ Այանը, փատացիորեն ներգրավված լինելով խթանիչների օգտագործման և տարածման դեմ գործընթացում, թաքցրել և փոխել է մասնավորապես ադրբեջանցի և թուրք մարզիկների դոպինգ թեստերի դրական պատասխանները։ Զեկույցում նշվում է, որ թեստերի դրական պատասխանների կոծկումը սկսվել է 1997 թվկանից Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի անմիջական մասնակցությամբ: Իսկ այդ ժամանակ այդ պաշտոնը զբաղեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Զեկույցի մեկ այլ հատվածում ասված է, որ Միջազգային ֆեդերացիայի համակարգչային սերվերները շարքից դուրս են բերվել հաքերների կողմից, երբ հայտնի է դարձել ըստ էության Ալիևի և Այանի հանցագործությունների մասին։ Բնական է, որ տեղի ունեցածը չէր կարող լուրջ հետևանանքներ չունենալ։ Այանի գործած հանցագործությունները ջրի երես դուրս եկան միայն 2020 թվականին։ Տասնամյակներ շարունակ ծանրամարտը եղել է կոռուպցիայի մի օջախ որտեղ ըստ էության վաճառվել են տաբեր որակի մեդալներ։ Ինչևէ քաշային կարգերի կրճատման որոշումը ծանր հարված է նաև հայկական ծանրամրատին։ Ի դեմս, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի, Վարազդատ Լալայանի մենք ունենք ծանրորդներ, որոնք տարիներ շարունակ բարձր էին պահել մեր երկրի պատիվը։ Տոկիոյի Օլիմպիական խաղերում էլ ոսկե մեդալի մեր իրական հավակնորդներից էր Սիմոն Մարտիրոսյանը, որը բավարարվեց սակայն արծաթե մեդալով։

Լիահույս էինք, որ արդեն 2024 թվականի Օլիմպիական խաղերում Մարտիրոսյանը վերջապես կնվաճի երկար սպասված ոսկին բայց․․․։ Մարտիրոսյանը ելույթ էր ունենում 109 քաշային կարգում, որը հանվել է ծրագրից։ Մարտիրոսյանն այժմ Մինասյանի և Լալայանի հետ 102+ քաշային կարգում է։ Այս քաշային կարգում մրցակցությունից դուրս է վրացի Լաշա Տալախաձեն։ Փաստորեն մեր ուեժղագույն երեք ծանրորդները հաջորդ Օլիմպիական խաղերում կարող են պայքարել միայն արծաթե և բրոնզե մեդալների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում