Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Ընդդիմադիր խմբակցությունների հանրահավաքին ներկայացվեց եզրափակիչ բանաձև- հայտարարություն

Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած հանրահավաքը՝ «Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կազմակերպած հանրահավաքի ընթացքում ներկայացվեց եզրափակիչ բանաձև-հայտարարություն, որով ընդդիմությունը սահմանում է «ազգային օրակարգի հիմնարար սկզբունքները, կարմիր գծերը և համաժողովրդական պահանջի էությունը»՝ որպես իր պայքարի ուղենիշ:

Հայտարարությունը ընթերցեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը:

«Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր քաղաքական և գաղափարաբանական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը: Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020 թ. նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերին», – մեջբերեց Մկրտչյանը:

Հանրահավաքի մասնակիցները նաև հայտարարում են, որ առաջնորդվում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության և Արցախի Հանրապետության անվտանգության և ինքնորոշման իրավունքին վերաբերող մի շարք սկզբունքներով: Ընդդիմությունը պահանջում է առաջին հերթին հաստատել այն սկզբունքը, որ «Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով», ինչպես նաև բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի Հանրապետության կազմում, բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի՝ Արցախի անկլավային վիճակը:

Նշվում է, որ պետք է նաև քայլեր ձեռնարկվեն 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձևաչափով և նպատակներով Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ:

Հանրահավաքի մասնակիցները պահանջում են բացառել ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին միջանցքների տրամադրումը, բացառել միջպետական պայմանագրի ստորագրում և սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց, Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում, չստորագրել Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը:

Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններին: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ու իրենց աջակիցները պահանջում են «Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը»:

Հայտարարությունը պարզաբանում է, որ այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ՝ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն:

«Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով և ապահովել դրա իրականացումը», – նշված է հայտարարության տեքստում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը իր հերթին հավելեց, որ այսօրվա հանրահավաքը իրենք համարում են մեկնարկ, և ցույցերը շարունակական են լինելու:

Հանրահավաքին ելույթ ունեցան նաև ԱԺ պատգամավորներ Վահե Հակոբյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և Արամ Վարդևանյանը: Ազատության հրապարակի հավաքին ներկա էր նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ապրիլի 5-ին, ժամը 18:30-ին հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, դիմելով քաղաքական ու հասարակական կառույցներին, կոչ էին արել միասին ներկայացնել մի շարք պահանջներ՝ առանցքում ունենալով Արցախի հարցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում