Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուկրաինական պատերազմը մտնում է նոր փուլ. ինչ դեր ունի Կովկասը

Կիևի շրջանում գտնվող Բուչա քաղաքում քաղաքացիական անձանց նպատակային սպանության մասին տեղեկությունները անկասկած խոսում են ուկրաինական պատերազմում նոր փուլի մասին: Բուչան տևական ժամանակ զբաղեցրել էին ռուս զինվորականները, սակայն մարտի 30-ին նրանք թողեցին քաղաքը: Դրանից մի քանի օր անց ուկրաինացիները հայտարարեցին, որ ռուս զինվորականները քաղաքում իրականացրել են քաղաքացիական անձանց սպանություններ: Մոսկվան հերքում է, ասելով, թե դա տեղեկատվական կեղծ նյութ է, որ մատուցվում է Ռուսաստանին հանիրավի մեղադրելու համար: Այս հրապարակմամբ ամենևին չեմ փորձում դիտարկել, թե ով է ստում կամ ով է ներկայացնում իրականությունը, և ընդհանրապես ինչպիսին է այն: Կա այդ ամենի շուրջ ձևավորված արդեն իսկ նկատելի քաղաքական իրականություն, Բուչայի թեման դարձել է արևմտյան երկրների քաղաքականության որոշակի մեկնակետ, անկախ այն բանից՝ թեման մտացածին է, չափազանցված, թե ամբողջապես իրական:

Ակնառու է, որ այն դարձել է ուկրաինական պատերազմում արևմտյան «զինանոցի» տարր և բերում է որոշակի գործողությունների, ՌԴ հանդեպ նոր պատժամիջոցների, այդ թվում եվրոպական երկրներից ռուսաստանցի դիվանագետների արտաքսման զանգվածային ալիքի: Այդ ամենը նշանակում է, որ ուկրաինական ճգնաժամն ու պատերազմը մտնում են ռազմա-քաղաքական նոր փուլ, եթե արդեն իսկ դրանում չեն: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ դա տեղի է ունենում Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունից կարճ ժամանակ անց, երբ թվում էր, թե կարող է տեղի ունենալ հակառակը և իրադարձությունների զարգացումը կարող է մտնել ռուս-ուկրաինական համաձայնությունների փուլ: Սակայն, դրա փոխարեն փաստացի տեղի է ունենում բոլորովին այլ շրջադարձ և հակամարտության մեջ է մտնում բնակչության դեմ հանցագործության տարրը, ինչը գործնականում կարող է դառնալ քաղաքական համաձայնությունների հեռանկարի երկարաժամկետ արգելք: Սրան զուգահեռ, սակայն, Ռուսաստանը հայտարարում է Ուկրաինայի հետ բանակցության շարունակության մասին, թեև այդ հանգամանքը թերևս արդեն իսկ հայտնվում է Բուչայի պատմության ազդեցության գոտում: Ընդ որում, ուշագրավ է հանգամանքը, որ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունից և դրան հաջորդած հայտարարություններից հետո բրիտանական Թայմսում հայտնվեց տեղեկություն, որ Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրին հղումով, որ Լոնդոնը մտահոգ է, թե Վաշինգտոնը, Բեռլինն ու Փարիզը Կիևին կարող են մղել ՌԴ հետ քաղաքական համաձայնության: Դրան հաջորդեց նաև Բուչայի պատմությունը, որը, ի դեպ, ԱՄՆ նախագահ Բայդենը գոնե առայժմ հրաժարվել է որակել ցեղասպանություն և բնորոշել է իբրև «ռազմական հանցագործություն»: Ընդ որում, ուշադրության է արժանի փաստը, որ ՌԴ-ն այդ պատմության առնչությամբ նախաձեռնել էր ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ, որի առաջին փորձը սակայն տապալել էր Մեծ Բրիտանիան: Այս համատեքստում նաև պետք է ուշադրություն դարձնել հանգամանքին, որ վերջին օրերին բրիտանական ուշադրության կենտրոնում են հայտնվել Կովկասը: Մասնավորապես, Բրիտանիայի զինուժի նախարարը այց կատարեց Բաքու, որտեղ հանդիպեց Ալիևին, Բայրամովին և ՊՆ նախարար Հասանովին, իսկ գրեթե զուգահեռ Երևանում էր Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Հայաստան-Միացյալ թագավորություն բարեկամական խումբը, որին Հայաստանում ընդունեցին ընդհուպ վարչապետ Փաշինյանի մակարդակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում