Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Տարածվող «Լուսանի» նկարները հին են ու պատկերում են ռուսական «Բուռանին»․ Մեքենան ՀՀ-ում կհավաքվի, ոչ թե կարտադրվի

Արդեն երկու օր է՝ համացանցի հայալեզու հատվածում ակտիվորեն քննարկում են «Լուսան» անվանմամբ բազմաֆունկցիոնալ լիաքարշ զինված մեքենաները։ Ըստ տարատեսակ հրապարակումների՝ նշված լուսանկարով մեքենաներն արտադրվում են Հայաստանում։ Այս թեման տարածվել է նաև տարբեր լրատվամիջոցներով։

Ըստ հրապարակումների՝ այս զրահապատ մեքենան ներկայացվել է նաև օրեր առաջ կայացած «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում։

Ուսումնասիրելով համացանցում և լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները՝ պարզ է դառնում, որ կոնկրետ այդ լուսանկարներում պատկերվածները Հայաստանում չեն արտադրվել։ Ավելին՝ այս լուսանկարները նախկինում հրապարակված են եղել սոցիալական ցանցերում։

Այս նույն լուսանկարները հրապարակված են նաև «Լուսանի» պաշտոնական կայքում։ Սոցցանցերում տարածվող լուսանկարները, ամենայն հավանականությամբ, վերցված են հենց պաշտոնական կայքում առկա լուսանկարներից։

 

Լուսանկարներից առաջինը վերցված է «Լուսանի» պաշտոնական կայքից, երկրորդը՝ Armor ֆեյսբուքյան էջից:

«Լուսանի» պաշտոնական կայքում առկա լուսանկարներից մեկն էլ հնարավոր է գտնել այլ կայքերում՝ հրապարակված դեռևս 2020 թվականի հունիսին։ Ընդ որում, հին հրապարակված լուսանկարում երևում է, որ զրահապատ մեքենայի պետհամարանիշների վրա գրված է Buran, իսկ «Լուսանի» կայքում առկա լուսանկարում այն բացակայում է։

Լուսանկարներից առաջինը «Լուսանի» պաշտոնական կայքից է, երկրորդը՝ hotcars.com կայքից:

Ներկայացվող բոլոր լուսանկարներում ռուսական արտադրության «Բուռան» զրահապատ մեքենաներ են։

Ոչ թե արտադրվելու, այլ հավաքվելու են Հայաստանում

Չարենցավանի հաստոցաշինական ընկերության տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը FIP.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ շատ մանրամասներ չի կարող ասել մեքենաների արտադրության հետ կապված, այդուհանդերձ նշեց, որ մեքենաները ոչ թե արտադրվելու, այլ հավաքվելու են Հայաստանում․ «Կարամ ասեմ մի բան, որ ունենք արդեն համաձայնություն, որ իրավունք ունենք նման ավտոմեքենաներ արտադրելու, այսինքն ոչ թե արտադրանք, այլ մեքենաների հավաքում ՀՀ-ում։ Ունենք պայմանագիր և այս տարի՝ երևի մեկ ամսից, կսկսենք հավաքել մեքենաները»։

Ընկերության տնօրենի խոսքով՝ ռուսաստանյան «Բուռան» մեքենաներն արտադրող կազմակերպությունը մեքենաների նախագծերն ու ինժեներական բոլոր փաստաթղթերը տալիս է տարբեր երկրներում գործող նմանատիպ կազմակերպություններին, այդ թվում՝ տվել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանին։

«Մենք ունենք պատվեր և մեկ ամսից հետո էդ պատվերը կատարելու ենք։ Մենք 2 հատ հավաքել ենք, փորձարկումը կատարել ենք անցյալ տարի։ Փորձարկումներն անցել են դրական, որի հիման վրա կնքել ենք պայմանագիր»,- ասաց Մեհրաբյանը։

Ինչ վերաբերում է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին իրենց մասնակցությանը, ապա Մեհրաբյանն ասաց, որ իրենք ոչ մի բան չեն ներկայացրել, «որովհետև դրա կարիքը չունեն»։ Ներկայացվել են միայն մեքենայի մակետը և Հայաստանում կատարված փորձարկման տեսահոլովակները։

Այսպիսով՝ տարածվող լուսանկարների զրահապատ մեքենաները ռուսական արտադրության են, որոնք առաջիկայում ոչ թե կարտադրվեն, այլ պարզապես կհավաքվեն նաև Հայաստանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում