Գերմանիայի ԱԳՆ նախարար Աննալենա Բերբոկը պերսոնա նոն գրատա է հայտարարել 40 ռուսաստանցի դիվանագետի:
«Մենք անցանկալի ենք հայտարարել ռուսական դեսպանության մեծ թվով աշխատակիցների»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Թվիթերի» իր պաշտոնական էջում գրել է Բերբոկը:
Արտաքսված աշխատակիցների հստակ թիվը հրապարակել է N24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Բերբոկին: