Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունը չի կատարում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը․ «Արցախը որոնումների մեջ է, մենք գոյաբանական կռվի մեջ ենք»:
Զուգահեռներ անցկացնելով ապրիլյան պատերազմի և 44-օրյա պատերազմի միջև Բալայանը նկատեց․ «Ապրիլյան պատերազմի ժամանակ հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանված չէր: 44-օրյա պատերազմի օրերին անկազմակերպվածությունը քանդեց մեր տունը»: