Friday, 09 06 2023
Հայ պատմիչներ
Միջնադարյան հայկական ճարտարապետություն
18:20
Մարտավարական միջուկային զենքը Բելառուսին կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թշվառ արդարադատություն․ Լրացել է Քոչարյանին և Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետը
18:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:45
Ճապոնիայի կայսրը կմեկնի Ինդոնեզիա
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023
16:45
ԱՄՆ Սենատի հանձնաժողովն ընդունել է նախաձեռնություն Չինաստանին զարգացող երկրի կարգավիճակից զրկելու միջոցների մասին
16:43
Եղանակը աշխարհում – Հունիս 10,2023
Կարևոր է ոչ թե հարթակը, այլ պայմանավորվածությունը․ փոխվարչապետը՝ ապաշրջափակման մասին
Գ․ Լուսավորիչ փողոցում ավտոմեքենան առանց խոչընդոտի երթևեկի ընթացքում է կտրուկ մանևրել և վթարվելով գլխիվայր շրջվել
Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են նրա կողմից շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
16:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի ղեկավարները Փարիզում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքը․ փաստաբան
16:15
Գերմանիայի նախագահը ստորագրել է խորհրդարանական մանդատների կրճատման մասին օրենքը
Գոհ եմ՝ իրավական գնահատական տրվեց միջադեպին․ գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց․ Աշոտ Փաշինյան
16:00
ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունն այդ երկրին
Լուրերի օրվա թողարկում 16:00
Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց, բայց պատիժը պայմանականորեն չկիրառվեց. նա ազատ արձակվեց
«ԱՄՆ-ն նպատակ ունի Ռուսաստանին հեռացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացից». ՌԴ ԱԳ փոխնախարար
2022 թվականին Հայաստանի տնտեսությունում աննախադեպ տնտեսական աճ է գրանցվել․ Փաշինյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարն Արմավիրի մարզում այցելել է «Ոսկենի Գինիներ» գործարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ «Ոսկենի Գինիներ» գինեգործարանի գործունեությանն ու ընդլայնման ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, գործարանի հիմնադիր Սուսաննա Դավոյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը շրջել է գործարանում։ Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ վերջին շրջանում ընկերության գինիների հանդեպ պահանջարկը մեծացել է, և առաջիկայում նպատակ կա մեծացնել արտադրական ծավալները, որին զուգահեռ նախատեսվում է նաև ընդլայնել արտահանման ծավալները։ Ներկայում ընկերությունն արտադրում է 8 տեսակի գինի, որոնք արտահանվում են  Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Նիդեռլանդներ, Ավստրիա և Գերմանիա։ Խաղողը մթերվում է թե՛ ընկերության սեփական այգիներից, թե՛ անհատ խաղողագործներից։

«Ընկերության առաջնային ծրագրերից է նաև նորագույն սարքավորումներով վերազինման գործընթացը, որը կնպաստի արտադրության ընդլայնման աշխատանքների հաջող իրականացմանը։ Այդ նպատակով ընկերությանը ներկայացվել են պետական աջակցության այն ծրագրերը, որոնք մեծապես կարող են նպաստել արտադրության ծավալների մեծացմանն ու գինու տեսականու ընդլայնմանը՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության  և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերը:

Այցի ընթացքում ընկերության ղեկավարության հետ քննարկվել է նաև Տնտեսության արդիականացման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է աջակցել մշակող արդյունաբերության զարգացմանը, խթանել նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանը և աշխատանքի արտադրողականության աճի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ արտադրությունը մեծացնելու նպատակով ընկերությունը կօգտվի պետական աջակցության տարբեր գործիքներից։

«Ոսկենի Գինիներ» (“Voskeni Wines”)-ը ընտանեկան գինեգործական ընկերություն է, որը հիմնադրվել է 1925 թվականին ԱՄՆ-ում հաջողակ գործարար, ընտանիքի նախապապ Սմբատ Մաթևոսյանի կողմից։

Խորհրդային շրջանում գործունեությունն ընդհատվել է մինչև 2008 թ, երբ հիմնադրի ժառանգները գնել են և ամբողջապես վերականգնել յուրօրինակ խաղողի տեսակների հիման վրա գինիների արտադրությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում