Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը աշնանը և գարնանը ընդդիմության ակտիվացումը կենսաբանական ռիթմ է համարում․ «Ներքաղաքական լարվածությունը կապված է արտաքին քաղաքական խմորումների հետ»:
Հովհաննիսյանի խոսքով՝ Բրյուսելում ապրիլի 6-ին և Հայաստանի, և Ադրբեջանի վրա ճնշում է լինելու:
Ինչ վերաբերում է Արցախում տիրող իրավիճակին,ապա քաղաքագետը կարծում է, որ Ալիևը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին, որ երկրորդ ճակատ կբացվի, իսկ Ռուսաստանը Ադրբեջանին կսպառնա Արցախի աբխազացումով: