Monday, 29 05 2023
Այս մրցաշարերով ընդգծում ենք մեր պետականությունը, դրոշը, ապրելու, առաջ շարժվելու մեր կամքը. վարչապետ
Քաղաքական իրադրության փոփոխությունը Հայաստանում. համախմբումը լուծում չէ
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին
Պուտինը շնորհավորել է Էրդողանին
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
Էրդողանի վերընտրությամբ Թուրքիան չի կարող հաղթահարել այս ճգնաժամը
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Արտակարգ իրավիճակը չի բացառվում, մտահոգիչ է վաղվա Թուրքիայի արտաքին քաղաքականության հեռանկարը
Երևանի և վեց մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Դժվար Թուրքիա ենք տեսնելու, բարդ օրեր են սպասվում
22:30
Ըստ տարբեր լրատվամիջոցների՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հոսպիտալացված է
Էրդողանը հավաքել է 53,41 տոկոս ձայն
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ավարտի մասին
1918-ին քաղաքական դասի համար անկախությունը հեռու նպատակ էր, կարծում էին՝ ՌԴ-ից անկախ լինելով կմնանք մենակ
Ընդդիմադիր «Անկա». Քըլըչդարօղլուն առաջատար է
Էրդողանը նույնկերպ չի կարող շարունակել, ընտրություններից հետո մեծ կռիվներ կլինեն կուսակցությունների միջև
Ռեջեփ Էրդողանն արդեն շնորհավորանքներ է ստանում
Երկփեղկված Թուրքիայում սպասվում են ցնցումներ, ԱՄՆ-ից կախվածությունը կմեծանա
Մշակվել է քվեաթերթիկների 95.2 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարները հայտնաբերել են Կապանում մոլորված քաղաքացուն
Վրաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է հայ ժողովրդին
Մշակվել է քվեաթերթիկների 55.1 %-ը. Էրդողանն առաջատար է
Փրկարարներն Ազատի ջրամբարից ավտոմեքենա են դուրս բերել
Էրդողա՞ն, թե Քըլըչդարօղլու․ Թուրքիայի նախագահական ընտրությունների II փուլը․ հայացք Երևանից
Թուրքիայում ավարտվել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը
Հայսատանը նշում է Առաջին Հանրապետության 105-ամյակը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին
Վարչապետը ներկա է գտնվել Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկում հոսանքի բաշխիչ վահանակի մալուխների կարճ միացումից հրդեհ է բռնկվել
Գետափ գյուղի մոտ Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է

Արագածոտնում հիմնվել է մրգերի գերինտենսիվ և ինտենսիվ այգիներ

Խելացի գյուղատնտեսություն, եվրոպական լավագույն տեխնոլոգիաներ, հակակարկտային համակարգեր, կաթիլային ոռոգում և որակյալ բերք։
Արագածոտնի Կարբի գյուղում՝ ավելի քան 45 հեկտար տարածքում, «ԱռԼեԱՄ» ընկերության ծիրանի, խնձորի և տանձի ինտենսիվ ու գերինտենսիվ այգիներն են։

«ԱռԼեԱՄ»-ը 2016 թվականից աճեցնում է մրգերի համաշխարհային ճանաչում ունեցող տեսակներ։ Տնկիները բերվել են Հոլանդիայից և Իտալիայից՝ 4 տեսակի խնձոր, 2 տեսակի տանձ և 4 տեսակի ծիրանի սորտեր։

«ԱռԼեԱՄ»-ի՝ ինտենսիվ և խելացի գյուղատնտեսության գործընկերը Ակբա Լիզինգն է։ Ընկերությունը ներդրել է տեսակավորման եզակի արտադրական հոսքագիծ, կազմակերպել մրգերի արտադրման ամբողջ շղթան՝ աճեցումից մինչև բերքի սպառում։ Հոսքագծի ամբողջ կառավարումն իրականացվում է համակարգչից: էկրանի վրա երևում է տեսակավորման արագությունը, արտադրական սեղանների ծանրաբեռնվածությունը, մրգերի չափն ու ծավալը։

Գործընկերոջ՝ Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերված ավտոմատացված համակարգի շնորհիվ, տարվա ընթացքում կատարված աշխատանքների մասին ստացվում է նաև վերլուծություն, ինչն էլ օգնում է պլանավորել արտադրական հաջորդ տարին։

«Ինտենսիվ այգու կյանքը հաշվարկվում է մինչև 15 տարի։ Հետո պետք է դուրս գան ու իրենց փոխարեն նոր ծառեր տնկվեն։ 3-4 տարի հետո ամբողջ այգին կմտնի իր բերքատվության մեջ ու հեկտարից կստանանք 50-70 տոննա բերք, ծառերը կփարթամանան ու կունենանք ավելի առողջ ու բերքատու այգի։ Այգիները գերինտենսիվ և ինտենսիվ են: Ինտենսիվի դեպքում տնկվում է 3000 ծառ, գերինտենսիվի դեպքում՝ 4000-ից մինչև 4200 ծառ։ Մեր գործընկեր Ակբա Լիզինգի կողմից մեզ տրամադրված տեխնիկաները մեր աշխատանքները դարձնում են հեշտ և հարմարավետ, առանց որի ինտենսիվ գյուղատնտեսությունը պատկերացնել հնարավոր չէ։ Ակբա Լիզինգի օգնությամբ մենք ձեռք բերեցինք հոլանդական հայտնի «Գռեֆա» ֆիրմայի տեսակավորման հոսքագիծը, որն իր տեսակի մեջ բացառիկ է Հայաստանում և ըստ արտաքին որակական հատկանիշների տեսակավորման՝ Հայաստանում միակն է։ Այն պարզապես անհրաշետություն է մեծ այգիներում ինտենսիվ այգեգործությամբ զբաղվողների համար։

Վաճառքներ իրականցանելու համար կարևոր է խնձորների միաչափ լինելը։ Միջազգային գործընկերները շատ են կարևորում արտահնված խնձորների միանման ու միաչափ լինելը»,- նշում է «ԱռԼեԱՄ» ընկերության գյուղատնտեսության, սառնարանի և տեսակավորման արտադրամասի պատասխանատու Փայլակ Փիլիպոսյանը:

«ԱռԼեԱՄ»-ը նախատեսում է զարգացնել ագրոտուրիզմը. հյուրերի համար կկազմակերպվեն բերքահավաքի աշխատանքներ, գյուղական մթերքների համտես, շինարարության մեջ է նաև հյուրատունը։

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում