Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Գերմանիան անվանել է «Ռուսաստանի դեմ վճռական պատժամիջոցների սահմանմանը խոչընդոտող գլխավոր երկիրը»։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում։ «Գերմանիան ուժեղ պատժամիջոցների հիմնական խոչընդոտողն է»,- ասել է նա՝ պատասխանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի մասին հարցին։ «Օրբանը չդանդաղեցրեց պատժամիջոցները: Հիմնական դանդաղեցնողները խոշոր երկրներն են, նրանք, ովքեր վախենում են իրենց բիզնեսի համար, վախենում են հետևանքներից կամ, գուցե, մեկ այլ բանից»,- ասել է Մորավեցկին՝ կոչ անելով Արևմտյան Եվրոպայի խոշորագույն և ամենահարուստ երկրներին՝ ավելի վճռական լինել: