Sunday, 15 09 2024
Գյումրիում անցկացվելու է «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը
14:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
14:15
Եգիպտոսում զբոսաշրջիկներով ավտոբուս է շրջվել․ կան տասնյակ վիրավորներ
Ալիևի ռեժիմի գոյատևման հիմքերից մեկը հայաֆոբիան է. դրանով նա «կերակրում» է իր ժողովրդին
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ընդլայնման վերաբերյալ
Երևանի գլխավոր հատակագիծը լուրջ խնդիրներ ունի. այնտեղ որոշ հուշարձաններ ընդգրկված չեն
13:30
Մի քանի ամիս դաշտ դուրս չգալուց հետո՝ Մեսսին 2 գնդակի հեղինակ դարձավ
Կտրուկ ձևով պետք է շտկենք իրավիճակը. ընկերություններ ենք կորցնում
Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում․ նախարարի գրառումը
Վլադիմիր Պուտինի թուրքական ընտրությունը ռազմա-քաղաքական գործիքակազմից վերածվում է հավելյալ խնդրի՞
Աշնակում էլեկտրական շչակ կգործարկվի
Անցկացվել են կրթամշակութային էքսպոներ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Ավտովթար Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Իսրայելական բանակը հայտնել է երկրի կենտրոնում ընկած հրթիռի մասին
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ Су-30 կործանիչների արդիականացման համար
Այսօր նշվում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Լարսը բաց է
Հրվ.Կորեան արտադրում է առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր. Հայաստանը դրա կարիքը շատ ունի
Ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը փորձում է միջանցքի հարցում փափուկ բարձ դնել Իրանի գլխի տակ, սակայն Թեհրանն անդրդվելի է
10:09
Avio-ն հայտարարել է նոր Vega Next հրթիռի արձակման ծրագրերի մասին
Սարոյանը շատ ուրախ կլիներ տեսնել, թե ինչպես է Հայաստանը պետականություն ստեղծել և պահպանել
09:45
Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը
Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել բաց տիեզերք
09:15
2024-ը՝ մարդկության պատմության ամենատաք ամառը՞․ գլոբալ տաքացումներն անհանգստացնող են
Ի՞նչ է շրջանառվում ու հասունանում ռեգիոնում
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները

Բուչայի դեպքերի առնչությամբ Ուկրաինան ու Ռուսաստանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ են պահանջել

Ռուսաստանն ու Ուկրաինան ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ են պահանջել Կիևից ոչ հեռու Բուչա քաղաքում կատարված իրադարձությունների առնչությամբ, որտեղ ռուսական բանակի նահանջից հետո խաղաղ բնակիչների բազմաթիվ դիեր են հայտնաբերվել։ Ռուսաստանը պահանջել է նիստն անցկացնել ապրիլի 4-ին, Ուկրաինան պահանջել է անցկացնել ապրիլի 5-ին։ Ռուսական կողմի մտադրության մասին հայտնել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

Դիվանագետը Բուչայի սպանություններն անվանել է «ուկրաինացի արմատականների աղաղակող սադրանք»։ «Ջրի երես ենք դուրս բերելու իրենց չափը չճանաչող ուկրաինացի սադրիչներին և նրանց արևմտյան հովանավորներին»,- գրել է Պոլյանսկին Թելեգրամի իր ալիքում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին, պահանջել է վաղը ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկել Ռուսաստանի գործողությունները։ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է Բուչայում անկախ հետաքննություն իրականացնել։

Օրերս Բուչա քաղաքում հայտնաբերվել էին զոհված բնակիչների մարմիններ, այդ թվում՝ մեջքի հետևում կապված ձեռքերով։ Դա տեղի էր ունեցել ռուսական բանակի նահանջից հետո, որը վերահսկում էր քաղաքը մի քանի շաբաթ։ Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Արևմտյան երկրները պլանավորում են Կրեմլի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր մեղադրանքները խաղաղ բնակիչների սպանության առնչությամբ։ Գերատեսչության հայտարարությունում ասված է, որ բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սադրանք են և «Կիևի ռեժիմի բեմականացում՝ արևմտյան լրատվամիջոցների համար»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում