Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մեկելը (պաշտոնն զբաղեցրել Է 2005-ից մինչեւ 2021 թվականը) ճիշտ Է համարում իր որոշումը 2008 թվականին չպաշտպանել Ուկրաինայի արագացված անդամակցումը ՆԱՏՕ-ին: Ապրիլի 4-ին այդ մասին DPA գործակալությանը հայտարարել Է կառավարության նախկին ղեկավարի ներկայացուցիչը:
«Նախկին կանցլեր Անգելա Մերկելը պաշտպանում Է իր որոշումները 2008 թվականին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առնչությամբ»,- ասված Է տարածված հայտարարության մեջ: DPA-ն նշում Է, որ 2008 թվականին Մերկելը եւ այդ պահին Ֆրանսիայի նախագահի պաշտոնն զբաղեցրած Նիկոլա Սարկոզին արգելել են Ուկրաինայի արագ ընդունումը ՆԱՏՕ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: