Thursday, 19 09 2024
13:40
«Հաղթանակի ծրագիրը» պատրաստ է. Զելենսկի
Քիչ էր մնում թռչկոտեին ուրախությունից․ Պապոյանը համոզված է՝ 2-րդ և 3-րդ նախագահներն են հանձնել ԼՂ-ն
Անշարժ գույքի վարձակալության համար ՊԵԿ 36.736 հայտարարություն է ներկայացվել
Արցախցիների զգալի մասը չգիտի, ինչ է կատարվել Հաագայում 2023թ․ նոյեմբերի 17-ին․ Տիգրան Խզմալյան
Ինչպե՞ս Իսրայելին հաջողվեց «տրոյական ձի» ստեղծել. NYT
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վարդենիսում հանդիսավորությամբ նշել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 116-ամյակը
Ռուսաստանը Իրանի դաշնակիցը չէ և չի լինելու. Մոսկվան փորձում է Թեհրանին հակամարտության մեջ ներքաշել
432 մլն 416 հազար 88 դրամ՝ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների համար
Միայն եվրոպական Հայաստանն է կարողանալու լուծել Արցախի գերխնդիրը․ Տիգրան Խզմալյան
12:50
Իրանը միջոցներ կձեռնարկի Լիբանանում իր դեսպանի վրա հարձակման առնչությամբ
Պետք է դուրս գանք ԵՄ «սև ցուցակ»-ից. զարգացած ավիացիա ունենալը Հայաստանի համար առաջնային է
Հայաստանի պատվիրակը Պեկինում մասնակցել է Միջազգային բիզնեսի պաշտոնյաների ակադեմիայի սեմինարին
Ունենք բնակավայրեր, որոնք կրում են նույն անվանումը, պետք է վերլուծել՝ դա խնդիր է, թե ոչ․ վարչապետ
12:36
Ադամ Շիֆն Ադրբեջանի ունեցվածքը բռնագրավելու և այն ԼՂ-ի եկամուտների վերականգնման հիմնադրամին փոխանցելու օրինագիծ է ներկայացրել
Կան դեպքեր, երբ ներմուծված բիտումը անորակ է․ հանումները պետք է անել պատահականության սկզբունքով
12:30
Ուկրաինան հայտնել է ռուսական տասնյակ ԱԹՍ-ներ խոցելու մասին
Մարդ կա, որ պետական խոսակցությունները սերիալի պես է ընկալում՝ «դե ասում-խոսում են էլի»․ Փաշինյան
12:27
Հռիփսիմե Խուրշուդյանն աշխատանքի է անցնում ՀԱՕԿ-ում
Վիզաների ազատականացումը Հայաստանի համար հնարավորությունների պատուհան է. գնդակը մեր դաշտում է
Սարի թաղում մեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել
«Նոյեմբերի 17» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է ֆորում Արցախի հայաթափման տարելիցի առթիվ
12:10
Հարիսը հաջորդ շաբաթ Զելենսկիի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Կապանում ՌԴ դեսպանի հետ քննարկվել է «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիլոյանը Արտաշատում դիտարկել է սպորտային ենթակառուցվածքները և դրանց հիմնանորոգման հարցերը
Ադրբեջանի «հակաֆրանսիական» արկածները Իտալիայում
Վարորդական վկայականի համար 25 անձից կաշառք է ստացել. գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
Մենք, փաստորեն, ստեղծել ենք լեգիտիմ ամենաթողության խողովակ․ վարչապետը կոչ է անում լինել հետևողական

Շահումով խաղերի ագրեսիվ գովազդներն իրենց ազդեցությունն են թողնում խաղամոլության խնդրի խորացման վրա. մասնագետներ

Կառավարությունն առաջարկում է սահմանափակել կանխիկ եղանակով և վճարային տերմինալների միջոցով խաղադրույքների կատարումը, իսկ ամիսներ անց նաև՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով օգտահաշիվների լիցքավորումը: Նախատեսվում են սահմանափակումներ նաև շահումով խաղերի գովազդի հետ կապված: Նման քայլերի գնալու պատճառն այն է, որ Հայաստանում խաղադրույքների թիվը մի քանի անգամ աճել է, ինչն անհանգստացնող է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Նազինյանը նշեց, որ նման մոտեցումները կարևոր են, իրենց ազդեցությունը կթողնեն կանխարգելման համատեքստում:

«Ամենակարևորը պետք է ուշադրություն դարձնել գովազդին: Ի՞նչ իրավիճակ ունենք. լուրեր կարդալիս, ֆիլմեր դիտելիս, սոցիալական ցանցերում իրադարձություններին հետևելիս շահումով խաղերի ագրեսիվ գովազդն է: Անվերահսկելի գովազդ է դաշտում: Մեր երիտասարդները մեծ մասն անցկացնում են սոցիալական ցանցերում ու խաղերով տարվելու ռիսկը մեծ է: Շատերը պատկերացում չունեն բուքմեյքերական ընկերությունից, բայց այնքան գովազդ է արվում, որ դա չի կարող իր ազդեցությունը չթողնել»,-ասաց Սուրեն Նազինյանը:

ՀՀ առողջապահության նախարարության հոգեբուժության և բժշկական հոգեբանության գծով խորհրդատու Գևորգ Փաշիկյանը նույնպես այն կարծիքին է, շահումով խաղերի գովազդն իր ազդեցությունը թողնում է: Դրանից բացի, ազդող գործոններն են ընտանիքի դաստիարակությունը, շրջապատը: Մեկ անգամ փորձնական խաղում են ու դրանից հետո հավանականությունը մեծանում է, որ կձևավորվի կախվածություն:

Թե Հայաստանում կոնկրետ քանի մարդ ունի պաթոլոգիական կախվածություն խաղերից, դժվար է ասել, քանի որ չկա հետազոտություն: «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն»-ում 2020 թվականին ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ներդրվել է սոցիալ հոգեբանական ծառայություն, որի նպատակն էր աջակցություն տրամադրել ինչպես նարկոլոգիական հիվանդություններ ունեցողներին, այնպես էլ խաղերի նկատմամբ պաթոլոգիկ հակումով անձանց: Գևորգ Փաշիկյանի խոսքով՝ ակնհայտ է, որ խնդիրը կա, այն տարածում ունի, սակայն շատերը չեն դիմում մասնագետին:

«Հայաստանում մեր ունեցած շփումները վկայում են, որ խաղամոլության պաթոլոգիկ հակում ունենալու խնդիրը կա, սակայն դիմելիությունը մասնագետներին քիչ է: Հիմնականում դիմում են խնդիր ունեցողների հարազատները խորհուրդ հարցնելու նպատակով: Անձամբ խնդիր ունեցողը հազվադեպ է դիմում: 2020 թվականից մինչ այսօր մեզ մոտ դիմելիություն եղել է 25 անձի հետ կապված: Խաղերի նկատմամբ կախվածություն ունեցողները հիմնականում երիտասարդներ են: Իհարկե, հարազատները երբ դիմում են, մենք աջակցում ենք խորհրդատվությամբ, սակայն ավելի էֆեկտիվ է, երբ անձն է դիմում: Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ծառայություններ բուժումը կազմակերպելու համար: Բուժումը կարող է լինել հոգեբանական ծառայությունների, դեղորայքի տեսքով»,- նշեց Գևորգ Փաշիկյանը: Հետազոտությունների հիման վրա կենտրոնը նաև անձին կարող է տալ տեղեկանք, որի հիման վրա բուքմեյքերական կետերը փակում են տվյալ անձի օգտահաշիվը: Կախվածության խնդիր ունեցող երկու քաղաքացի նման տեղեկանքի խնդրանքով դիմել է:

Ինչո՞ւ են մարդիկ խաղում, որն է գլխավոր շարժառիթը: Մասնագետի խոսքով՝ խաղամոլության հիմնական շարժառիթներից է հեշտությամբ գումար աշխատելը:

«Շատերը խաղում են՝ մտածելով, որ հեշտ տարբերակով գումար կաշխատեն, սակայն չեն մտածում, որ խաղերը կազմակերպիչները դրանք կազմակերպում են, որ իրենք հարստանան, ոչ թե խաղացողները: Շատ են դեպքերը, որ ազատ ժամանակ խաղում են, փորձում են, ու ժամանակի ընթացքում կախվածություն են ձեռք բերում»,-ասաց Գևորգ Փաշիկյանը:

Ե՞րբ անձը կամ նրա հարազատները հասկանան, որ առկա է կախվածություն: Մասնագետների բնորոշմամբ՝ պաթոլոգիկ հակման մասին խոսվում է այն մասին, երբ անձը շատ հաճախակի տրվում է խաղերին: Դրան զուգահեռ նեղանում են սոցիալական կապերը, օրվա ընթացքում իր մտածմունքների մեջ գերակշռում են խաղերը:

«Առաջին ցայտուն նշանը անձի մեկուսացումն է, հետաքրքրությունների շրջանակը նեղանում է, իրավիճակն ազդում է ուսման, աշխատանքի վրա, ուշադրություն չի դարձնում իր առօրյային, անտեսում է իր արտաքին տեսքը, ամբողջ օրը փակված է իր սենյակում: Առօրյա զրույցում նա կտրված է, անընդհատ զբաղված է հեռախոսով: Այս ամենը խոսում է կախվածություն ունենալու մասին՝ կլինեն շահումով խաղերը, թե այլ խաղերը»,-ասաց Սուրեն Նազինյանը:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Գովազդի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը, ոը նախատեսվում է արգելել ինտերնետային շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը: Օրենքով կարգավորումներն ուժի մեջ կմտնեն այս տարվա ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում