«5165» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովին՝ Արցախի Հանրապետության ճանաչման գործընթաց նախաձեռնելու հարցով: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը: Նա նշեց, որ դե ֆակտո Հայաստանը վաղուց ճանաչել է Արցախը, քանի որ բազմիցս կնքվել են միջպետական պայմանագրեր։
«Մենք դիմում ենք խորհրդարանին և պահանջում ենք ճանաչել Արցախի անկախությունը։ Դիմում եմ մեր խորհրդարանին և իշխանությանը և ասում, որ եթե փորձեք ժողովրդին մոլորեցնել, թե եթե մենք ճանաչենք Արցախը, ապա պատերազմ կսկսվի, ապա մենք ձեզ կմեղադրենք, որ Ադրբեջանի հետ պայմանավորված եք այդ ամենն անում, որպեսզի հարկադրեք ժողովրդին վախի ազդեցության տակ հրաժարվել Արցախից»,- ընդգծեց Տոնոյանը: