Thursday, 28 09 2023
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր
Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով
Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս առաջնորդների նկատմամբ պետք է լինի իրավական գնահատական
Կարեն Ջալավյանը (Քյոխ) Գորիսում է
Դատարանից պահանջում ենք ապահովել Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքն ու խոշտանգման արգելքը.
14:15
ԵՄ-ն ընդունել է գրեթե 10 միլիոն ուկրաինացի փախստական
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում
14:07
Ուկրաինան ենթակառուցվածքների վերականգնման համար 1 մլրդ դոլար է հավաքել
Որոշակի տվյալներ ունենք ԼՂ-ում տեղի ունեցած խոշտանգումների մասին , հրապարակային հանդես կգանք. ՄԻՊ
14:03
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ ժամանել է Կիև
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
13:59
Դա մարդկության դեմ հանցագործություն է․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը խոսել է ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին
Հեղուկ գազի գինը – Սեպտեմբեր 28, 2023
13:54
Հունաստանում մոլեգնում է «Էլիաս» փոթորիկը. մեկ օրում մի քանի ամսվա տեղումներ են գրանցվել
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Սեպտեմբեր 28, 2023
Կառավարությունը 360 միլիոն դրամ կհատկացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար
Հայկական բնաշխարհ. Կաչաղակաբերդ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 2024 թվականի ՀՀ պետբյուջեում նախնական 10 մլրդ դրամ կհատկացվի
13:42
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 28 2023
Արցախից բռնի տեղահանվածների գաղթի ճանապարհը
Ընդդիմադիրները այստեղ չեն, բայց մեզ անգործության մեջ են մեղադրում, դեմ են Հռոմի ստատուտին. Դավոյան
13:15
Ֆրանսիան 7 մլն եվրո և բժշկական պարագաներ կուղարկի ԼՂ–ից տեղահանվածներին
Հռոմի ստատուտի վավերացումը գործիք է ՀՀ-ի տարածքային ամբողջականության պահպանման համար. Ղազարյան
Ժամը 12.00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան է ժամանել 68.386 բռնի տեղահանված
13:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:01
Ականատես ենք լինում ծավալվող ժամանակակից ցեղասպանության, հայ ժողովուրդը կրկին դատապարտված է էթնիկ զտման. Մել Գիբսոն
Լուրերի արտակարգ թողարկում 13։00
12:58
Կանադայի վարչապետ Թրյուդոն ներողություն է խնդրել նացիստ վետերանին խորհրդարանում մեծարելու համար
Հռոմի ստատուտը կապ չունի հայ-ռուսական կապերի հետ, ամբողջը մանիպուլյացիա է
12:55
Իրանը մինչև տարեվերջ ևս 2 արբանյակ կարձակի. Հաջիզադե

Զինված ուժերում բարեփոխումները սկսված են. Պաշտպանության փոխնախարար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը վստահեցնում է, որ Զինված ուժերում բարեփոխումները սկսված են և ընթացքի մեջ են: Սարգսյանն այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին:

Մանուկյանն ասաց, որ հանձնաժողովում պարբերաբար եղել է խոստում՝ ներկայացնելու ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգ:

«Մինչև հիմա Պաշտպանության հանձնաժողովի նիստերի ընթացքում չի ներկայացվել որևէ օրենսդրական փաթեթ, որը կլրացներ այդ բարեփոխումների հայեցակարգը»,-ասաց պատգամավորը:

Գեղամ Մանուկյանը դժգոհեց՝ Կառավարությունն իր հաշվետվությունում նշել է, որ պատրաստվել է Զինված ուժերի բարեփոխումների փաթեթ, սակայն մինչև հիմա ԱԺ, Պաշտպանության հանձնաժողով չի ներկայացվել այդ բարեփոխումների փաթեթը: Նա հետաքրքրվեց, թե ե՞րբ է ՊՆ-ն պատրաստվում, ի վերջո, առարկայական ներկայացնել այդ փաթեթը:

Փոխնախարարն էլ հիշեցրեց, որ ԱԺ-ում ունեցել են օրենքներում կատարվելիք փոփոխությունների վերաբերյալ քննարկում:

«Ընդ որում, ՊՆ ներկայացվել են առաջարկներ նաև «Հայաստան» խմբակցության կողմից, ԱԺ մյուս խմբակցությունները նույնպես ներկայացրել են: Բարեփոխումները սկսված են»,-վստահեցրեց Սարգսյանը:

Նա նշեց, որ, եթե որոշ քաղաքական ուժերի համար դրանք տեսանելի չեն, ապա դա քաղաքական գնահատականի հարց է:

«Բայց այդ բարեփոխումները մեկնարկել են: Թե՛ օրենսդրական, թե՛ այլ առումով դրանք այս պահին գտնվում են ընթացքի մեջ»,-եզրափակեց Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում