Sunday, 24 09 2023
«Հանուն Հանրապետւթյան» կուսակցության հայտարարությունը
ԱԱԾ-ն կանխել է Հայաստանում իշխանությունը յուրացնելու դեպք. ձերբակալվել են Ալբերտ Բազեյանն ու ևս 7 հոգի
Հայաստանի անկախությունը կարող է վերականգնվել միայն իրապես համաժողովրդական, ոչ կուսակցական, կազմակերպված, համահայաստանյան շարժման ստեղծմամբ
Կարելի է Պուտինին փոխել, բայց այդ համակարգը դեռ երկար կպահպանվի
13:50
Amazon-ը կարող է data center-ներ կառուցել Ղազախստանում
Մեր թշնամիները հիասթափվելու են. ծոծրակը կտեսնեն, բայց ծնկած Հայաստան չեն տեսնի
Կիրականացվի Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ
Լուրերի արտակարգ թողարկում 13։30
13:15
Twitter-ը կդառնա վճարովի
13:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
ՀՀ վարչապետի ուղերձը
Խոշոր ավտովթար Երևանում․ 34-ամյա վարորդը Q7-ով կոտրել է կանգառի ցուցանակն ու հայտնվել մայթին
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում
ՀՀ վարչապետն այսօր հանդես կգա ուղերձով
ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Վտանգված է Հայաստանի ինքնիշխանությունը․ անհրաժեշտ է իրավական անվտանգություն

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ինչպես կազդեն Հայաստանի տնտեսության զարգացումների և տնտեսական աճի վրա։ Որ ազդեցությունը կլինի, միանշանակ է, բայց գնահատական տալն առայժմ վաղ է։ Սպասվում է, որ կկրճատվեն ինչպես առևտրաշրջանառությունները, այնպես էլ Ռուսաստանից ստացվող ֆինանսական հոսքերը։ Տնտեսական իրավիճակի վատացման և ռուբլու արժեզրկման հետևանքով դժվարություններ կստեղծվեն արտահանման ու իրացման շուկաներում։ Տարբեր գնահատումներով՝ այս տարի Ռուսաստանում տնտեսական անկումը կարող է ընդհուպ մինչև երկնիշ լինել։ Հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների անմիջական ու ընդգրկուն կապերը, այդ անկումը տարբեր ուղղություններով կփոխանցվի երկու երկրների տնտեսական ու ֆինանսական հարաբերությունների վրա։ Թե մեր տնտեսությունը ո՞ւր կհայտնվի, կտեսնենք ապագայում. անորոշությունները չափազանց շատ են։ Հիմնական խնդիրներն են արտահանումը, Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտների արժեզրկումն ու պակասումը։ Մեկ ամսից ավելի արտահանողները լուրջ խնդրի առաջ են կանգնել և սպասում են իրավիճակի որոշակի կայունացման: Ռուսաստանը մեր հիմնական արտահանման շուկան է, արտահանվող ապրանքի 30%-ը գնում է այդ երկիր: Հնչող որոշ կանխատեսումների համաձայն՝ այս ամենը կբերի նրան, որ Հայաստանից արտահանումը Ռուսաստան կնվազի 40-50 տոկոսով։ Սա շուրջ 400 մլն դոլարի վնաս է ենթադրում Հայաստանի տնտեսության համար։ Իսկ այսօր գտնել Ռուսաստանին փոխարինող արտահանման շուկա՝ արդյո՞ք իրատեսական է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի և «Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ:

Հայկ Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ դաժան պատժամիջոցները անհետևանք չեն անցնելու Հայաստանի համար․ «Մենք հաղորդակից անոթներով կապված ենք Ռուսաստանի հետ և Հայաստանը չի կարող անմանս մնալ պատժամիջոցներից: Տնտեսական առումով ունենալու ենք լուրջ կորուստներ»:

Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին կարծում է,որ անկախ նրանից ինչպես կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը, մենք պետք է զուսպ լինենք և հասկանանք,որ ինչու օրինակ Ուրուգվայի վրա պատժամիջոցները չեն ազդի, բայց Հայաստանի վրա կազդի: Երկու բանախոսներն էլ, սակայն Հայաստանի հիմնական մարտահրավերը համարում են ինքնիշխանության կորուստը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում