Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ նա կշարունակի իր դիվանագիտական ծառայությունն իբրև դեսպան Միացյալ Նահանգներում։
Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության նոր ղեկավար է նշանակվելու կառավարության աշխատակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին։