Thursday, 28 09 2023
18:15
Ստոլտենբերգը Կիևում հանդիպում է անցկացրել Զելենսկիի հետ
18:09
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 29, 2023
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եթե հայերը կարծում էին, որ ադամանդ են Պուտինի համար, սխալվել են
Վրաստանը ՌԴ-ի հետ չի բանակցել ավիահաղորդակցության վերսկսման շուրջ. Իրակլի Ղարիբաշվիլի
Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ. Լևոն Տեր-Պետրոսյան
ԼՂ-ի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Շուշանյանը ձերբակալվել է․ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ բռնության կոչեր հնչեցնելու համար
Եթե սաղ սալամատ հասել ենք ստեղ, ամեն ինչ լավ կլինի
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ
17:26
Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Ադրբեջանին ԱՄՆ օգնության դադարեցմանը
17:23
ՄԱԿ ավտոշարասյունները մարդասիրական բեռներով արդեն ճանապարհին են. Գրանդին՝ Հայաստանին օգնության մասին
Արցախում թողել եմ իմ մանկությունը. բռնի տեղահանված աղջնակը հուզվեց
«Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրված անդամներին
Սա կապիտուլյացիա էր, բայց ինչո՞ւ սպառազինությունը հանձնվեց թշնամուն
Ազգային կոմիտեն վերսկսում է հանրահավաքները
Լուրերի արտակարգ թողարկում 17։00
Ապահով եմ և ազատ, բայց իմ գտնվելու վայրի մասին ոչինչ չեմ կարող հայտնել. Արտակ Բեգլարյան
«Ազգային առաջընթաց»-ը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ. Հայտարարություն
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին
16:40
Բրեդ Շերմանն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել չանտեսել 21-րդ դարում ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումները
Մեր պարտքն է հոգատար կերպով ընդունել մեր քույրերին և եղբայրներին. վարչապետը՝ կառավարության նիստին
16:21
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 29, 2023
Կրեմլը ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին. Պեսկով
Ադրբեջանական ագրեսիայի նոր դրսեւորում
ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան հանկարծամահ է եղել. shamshyan.com
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 28, 2023

Արդարադատության նախարարության սուրբ պարտականությունն է ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթի իսպառ բացառումը

Արդարադատության նախարարության կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը, որն իրենից ներկայացնում է  «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում ու արդիականացում, Անցումային արդարադատության գործիքների կիրառում՝ փաստահավաք գործունեության միջոցով մարդու իրավունքների համակարգային խախտումների բացահայտմամբ,  Սահմանադրական բարեփոխումների իրականացում,  Ընտրական համակարգի շարունակական բարեփոխում,  Դատական համակարգի բարեփոխումների շարունակականության ապահովում, Հանրային ծառայությունների մատուցման քաղաքացիական կենտրոնների և  էլեկտրոնային հարթակի գործարկում, Քրեաիրավական ոլորտի բարեփոխումներ, Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում,  Վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխում և այլն։

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, նշեց, որ դեռևս 2019 թվականին կառավարության որոշմամբ հաստատվել է ՀՀ կառավարության դատական և իրավական բարեփոխումների հայեցակարգը, բայց այդ հայեցակարգի ժամանակացույցը այդպես էլ չի պահպանվել. «Մասնավորապես, անցումային արդարադատության վերաբերյալ Ազգային ժողովի կողմից պետք է հանձնախումբ ձևավորվեր, պետք է իրականացվեին էլեկտրոնային արդարադատության իրականացման մեխանիզմները: Զուտ փաստաթղթային տեսանկյունից հնարավոր է, դրանք գեղեցիկ շարադրված են, բայց իրական կյանքում իրականացվող քայլերի արդյունավետությունը և իրական որակական փոփոխություններն արդյո՞ք տեսանելի են, արդյոք մեր քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգում են այդ բարեփոխումները, թե ոչ: Այստեղ է խնդիրը: Մենք կիրառման ոլորտում ունենք լրջագույն խնդիր, թե չէ տեսական հարթության մեջ, հռչակագրային առումով շատ գեղեցիկ շարադրված ծրագրեր են»,-ասաց նա:

Նորիկյանի համոզմամբ, անհրաժեշտ է այդ ծրագրերի իրականացման արդյունավետությունն ապահովել. «Օրինակ, «Արդար Հայաստան» կուսակցության ծրագրում կա արդարադատության պալատների ձևավորման դրույթ, երբ Վրաստանի օրինակով յուրաքանչյուր մարզում պետք է ձևավորվեն արդարադատության պալատներ, որտեղ պետության կողմից մատուցվող ծառայությունները կհամատեղվեն մեկ վայրում, և քաղաքացիները ավելորդ բյուրոկրատական քաշքշուկների մեջ չեն ընկնի: Մարդը կիմանա, որ ցանկացած պալատ մտնելու դեպքում ինքը կարող է ստանալ պետության կողմից մատուցվող բոլոր ծառայությունները:

Հիմա նոր նախարարը դրանց վերաբերյալ, կարծեք թե, որոշակի ակտիվություն դրսևորում է, բայց, կրկնեմ, համակարգային առումով ես պետության մոտ չեմ տեսնում այն տեսլականը, թե այս գործընթացները անելուց հետո մենք ինչ որակի պետություն ենք ունենալու, ինչ դատական համակարգ ենք ունենալու, ինչ որակի արդարադատություն ենք ապահովելու»,-ընդգծեց «Արդար Հայաստանի» նախագահը:

Նա համոզմունք հայտնեց, որ Արդարադատության նախարարության սուրբ պարտականությունն է քրեակատարողական հիմնարկների արմատական բարեփոխումը և քրեական ենթամշակույթի իսպառ բացառումը ՔԿՀ-ներում. «Եթե չլուծվի այդ խնդիրը, եթե ՔԿՀ-ներն իսկապես չդառնան անձի վերասոցիալականացման հարթակներ, հաստատություններ, ինչպիսի փոփոխություններ էլ արվեն, դրանք գրոշի արժեք չեն ունենալու:

Երկրորդ  կարևոր խնդիրը, որ պետք է լուծի արդարադատության նախարարությունը, պրոբացիայի ինստիտուտի կայացումն է, որովհետև մարդուն ուղղելու պետության ամենակարևոր առաքելությունը կաղում է:

Երրորդ խնդիրը պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է: Քաղաքացին պետության կողմից որակյալ ծառայություններ ստանալու ակնկալիք ունի: Այո, ֆորմալ առումով ապահովում են այդ ծառայությունները, բայց դրանց որակը բացարձակապես չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Այո, մենք պետք է ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան պետության կողմից մառուցվող ծառայություններ:

Չորրորդ խնդիրը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է պետական կառավարման համակարգում: Պետք է իրականացնենք այնպիսի քաղաքականություն, որ պետական չինովնիկը անգամ մտովի չպատկերացնի կամ չենթադրի, որ կարող է ակնկալել իր կողմից մատուցվող ծառայությունների համար ապօրինի վարձատրություն: Անելիքները շատ են: Օրենսդրության որակի փոփոխություն պետք է իրականացնի արդարադատության նախարարությունը»,-ասաց նա:

Նորայր Նորիկյանն նկատեց, որ հանրային կյանքի բարելավմանն ուղղված աշխատանքներում արդարադատության նախարարությունը ունի առանցքային դեր. «Նաև սահմանադրական փոփոխությունների առաջամարտիկը պետք է լինի, կարողանա կառավարման համակարգի այնպիսի մոդել առաջարկել, որ ուղղակիորեն առաջիկա տասնամյակների ընթացքը ուղենիշային լինի երկրի զարգացման համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում