Այս ընդդիմությունը մեզ առաջարկում է Քի Վեսթ․ ուզում են Հայաստանը «փրկել» անկախությունից։«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության կողմից ապրիլի 5-ին հրավիրված հանրահավաքին:
Վերլուծաբանաի խոսքով՝ Քոչարյանը ապացուցել է, որ կապ չունի Հայաստանի հետ: «Եթե մենք կորցրեցինք Սյունիքը, դա Հայաստանի վերջն է: Գնալ որևէ դաշինքի ՌԴ-ի հետ, նշանակում է մնալ փլատակների տակ ու վերանալ»,-նկատեց վերլուծաբանը: