
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուդապեշտում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե և 3 բրոնզե մվաճեց:Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը ներկայացված էր 7 ըմբիշով: Այսինքն մեր թիմի ներկայացուցիչների մեծ մասը եվրոպական բարձր հարթակում կանգնեց պատվո պատվանդանին։ Հիշեցնենք, որ Եվրոպայի կոչումը նվաճել էր Մալխաս Ամոյանը, որը հանդես էր գալիս օլիմպիական՝ 77 կգ քաշային կարգում, իսկ բրոնզե մեդալակիրներ էին դարձել 55 քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 60 քաշային Գևորգ Ղարիբյանը և 67 քքաշային Սլավիկ Գալստյանը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 4-րդ տեղը: 77 կգ քաշայինների եզրափակչում Ամոյանը գոտեմարտել էր 2021 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, Թուրքիայի ներկայացուցիչ Յունուս Էմրե Բաշարի հետ և 4:3 հաշվով հաղթանակ տարել:
Ամոյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ ընդամենը 1 րոպե 58 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել է Լիտվայի ներկայացուցչին, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 5:1 հաշվով հաղթանակ էր տարել սլովակ Դենիս Խորվաթի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 6:5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Սանան Սուլեյմանովի նկատմամբ: Կիսաեզրափակչում էլ Ամոյանը ժամանակից շուտ՝ 4 րոպե 10 վայրկյանում, 9:0 հաշվով հաղթել էր շվեդ Պեռ Ալբին Օլոֆսոնին: Հիշեցնեք, որ Ամոյանն աշխարհի գործող չեմպիոնն է։ Նախորդ տարի նա այդ տիտղոսը նվաճել էր 72 քաշային կարգով, որն օլիմպիական չէ։ Փաստորեն, փոխելով քաշային կարգը առաջին իսկ մրցման ժամանակ Ամոյանը ոսկի նվաճեց։Ընդունենք, որ նման արդյունքը բնորոշ է մեծ մարզիկների։ 77՝ օլիմպիական քաշային կարգում Ամոնյանը արդեն իսկ լուրջ է հայտ է ներկայացրել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերում հաղթող դառնալու։ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն իր հերթին Բուդաշեպտից հայրենիք էր վերադարձել 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով։Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանին, արծաթե մեդալակիր Արման Անդրեասյանին և բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
61 կգ քաշայինների եզրափակչում Հարությունյանը 15:3 հաշվով հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ։ 22-ամյա ըմբիշը կարիերայում երկրորդ անգամ է նվաճել այս տիտղոսը՝ դառնալով Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի պատմության առաջին ըմբիշը, ով նմանօրինակ արդյունք է գրանցում:Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ԿԳՄՍ-ի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում նշել է, որ չլսված ու չտեսնված է՝ ինչպես է մեր հավաքականը ընդամենը 30 ըմբիշից թիմ հավաքում ու մասնակցում Եվրոպայի և աշխարհի առաջնություններին. «Ընդամենը 30 ըմբիշից ունենալ նման արդյունք… Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի բյուրոյի անդամ Արսեն Ջուլֆալակյանն ասում է՝ բյուրոյում բոլորը մեր տղաների մասին են խոսում։ Նախ անհավանական են համարում, որ այդքան քիչ ըմբիշից կարողանում ենք նման թիմ հավաքել, և ընդգծում են, որ հիացած են մեր մարզիկների պահվածքով, դաստիարակությամբ և թիմային ոգով։ Անխոս, այս ամենը շատ հաճելի է»: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մրցաշարին ևս մասնակցել է 7 մարզիկով: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 5-րդ տեղը։
Հատկանշական է, որ թե հունահռոմեական և թե ազատ ոճի մրցումներում Հայաստանի ներկայացուցիչները ոսկե մեդալ նվաճեցին եզրափակչում թուրք մրցակիցներին զգետնելով։ Ինչես Մալխաս Ամոյանը, այդպես էլ Արսեն Հարությունը մեր ամենահեռանկարային և խոստումնակից մարզիկների շարքում են, որոնց հետ հետ հույսեր ենք կապում։ Բուդապեշտում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունը ցույց տվեց, որ Հայաստանը շարունակում է մնալ այս մարզաձևի բարձունքում։ Ավելին, մեր ըմբիշները տոն են տալիս թե ազատ և թե հունահռոմեական ձևերում։