
Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը հաղթել Է Սերբիայում կայցած նախագահական ընտրությունների առաջին փուլում՝ 59,55 տոկոս արդյունքով: Սրանք են Հանրապետական ընտրական հանձնաժողովի (ՀԸՀ) պաշտոնական տվյալները, որոնք ապրիլի 4-ին հրապարակվել են քվեների ավելի քան 90 տոկոսի հաշվակի հիման վրա:
ՀԸՀ-իտվյալների համաձայն՝ քվեաթերթիկների 90,71 տոկոսի հաշվարկից հետո Վուչիչը («Միասին կարող ենք ամեն ինչ» կոալիցիա) հաղթում Է 59,55 տոկոմ արդյունքով, երկրորդ տեղում Է Սերբիայի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Զդրավկո Պոնոշը («Միացյալներ Սերբիայի հաղթանակի համար» կորալիցիա)՝17,53 տոկոսով, երրորդ տեղում Է Միլոշ Յովանովիչը՝ 5,82 տոկոս արդյունքով: «Միասին կարող ենք ամեն ինչ» կոալիցիան՝ կառավարող Սերբիայի առաջադիմական կուսակցության գլխավորությամբ, որի առաջնորդը Վուչիչն Է, հաղթել Է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում:
Սանք են ՀԸՀ-ի տվյալները քվեաթերթիկների 90,34 տոկոսի հաշվարկից հետո: «Միասին կարող ենք ամեն ինչ» կորալիցիան հավաքել Է քվեների 43,57 տոկոսը: 12,96 տոկոսով երկրորդ տեղում Է «Միայցյալներ Սերբիայի հաղթանակի համար» կոալիցիան՝ Մարինիկա Տեպիչի գլխավորությամբ, 11,71 տոկոսով երրորդ տեղում գտնվում Է կոալիցիան՝ Իվիցա Դաչիչի Սերբիայի սոցիալիստական կուսակցության գլխավորությամբ: Սերբիայում նախագահական եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են ապրլի 3-ին: Միաժամանակ կայացել են Բելգրադի քաղաքային խորհրդի, ինչպես նաեւ Սերբիայի 12 մունիցիպալիտետների ընտրությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: