Էկվադորի բանտում, որը գտնվում Է երկրի հարավի Կուենկա քաղաքում, բախումների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 20-ի: Ապրիլի 3-ին Twitter-ում այդ մասին հայտնել Է երկրի կառավարության մամուլի ծառայությունը: «20 զոհվածներ տեղափոխվել են Կուենկայի Դատական բժշկության կենտրոն:
Մենք քաղաքացիներին խնդրում ենք տեղեկատվություն ստանալ պաշտական ուղիներով»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել Էր 11 զոհվածների մասին: Առնվազն 10 բանտարկյալ վիրավորվել Է, 52-ին հաջողվել Է փախչել: Բախումների պատճառ կարող Էր դառնալ մրցակցությունը տարբեր քրեական խմբավորումների ներկայացուցիչների միջեւ: Ոստիկանությունն այժմ աշխատում Է պատժական հիմնարկությունում կարգի վերականգնման վրա, գործողությանը մասնակցում են նաեւ ավելի քան 200 զինվորականներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: