
Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54 կմ հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հենզել Օհանյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Սպիտակ քաղաքի բնակիչ, 31-ամյա Արման Ստեփանյանի վարած ՎԱԶ-21150 մակնիշի ավտոմեքենայի հետնմամասին, ապա մոտ 300 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է ավտոմեքենայում տեխնիկական խնդիրը: