Sunday, 24 09 2023
Կիրականացվի Արցախից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ
13:15
Twitter-ը կդառնա վճարովի
13:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
12:45
Վերջին մեկ դարում Անգլիայում և Ուելսում 127 անգամ ավելացել է 100 տարեկանից բարձր անձանց թիվը
Տեսնում ենք ՀՀ-ին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու և դրանք դեպի մեր ինքնիշխան տարածք ընդլայնելու հստակ մտադրություն. ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ-ում
ՀՀ վարչապետի ուղերձը
Ուղիղ. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ժողովրդին
ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի առնչությամբ ԵԽԽՎ-ում հրատապ նիստ հրավիրելու թեման
Խոշոր ավտովթար Երևանում․ 34-ամյա վարորդը Q7-ով կոտրել է կանգառի ցուցանակն ու հայտնվել մայթին
ՀՀ վարչապետն այսօր հանդես կգա ուղերձով
ԼՂ-ից Հայաստան են տեղափոխվում ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած քաղաքացիներ. ՀՀ ԱՆ
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի
Մի մարդու իշխանություն է. Երրորդ նոր ուժ է պետք
10:15
Ուկրաինան փող է փնտրում պատերազմը շարունակելու համար
Խաղաղության պայմանագրի համար նախ Թուրքիան և Ադրբեջանը պետք է հրաժարվեն Զանգեզուրի միջանցքից
09:45
Չինաստանի ցամաքային ուժերը ներկայացրել են իրենց առաջին մարտական ​​ԱԹՍ- ն
Ափսոս մեր տղորանց արյունը, ափսոս էս հողերը. տեղահանված բնակիչները ժամանակավոր կացարաններում են
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Հայաստանի տեղեկատվական մերկությունը
«Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում»․ Լավրով
00:00
«Ալիևի ռեժիմը պետք է թույլ տա միջազգային դիտորդներին ներս մտնել»․ ԱՄՆ սենատոր
23:45
Շվեդիայում սողանքի հետեւանքով ավտոճանապարհ է փլուզվել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ադրբեջանը հաստատում է Հայաստանի հետ իրական երկխոսության պատրաստակամությունը
Ռուսական ԶԼՄ-ներն ապատեղեկատվություն են տարածում. որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել
Երևանն ու Բաքուն ԵՄ հովանու ներքո փաստաթուղթ ստորագրելիս մոռացել են գրել, որ պետք է ապահովել ղարաբաղցիների իրավունքները. Լավրով
22:30
Հռոմի պապն ու Ֆրանսիայի նախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը
Հայաստանին չհաջողվեց արագ վերադիրքավորվել, երբ պարզվեց, որ ՌԴ-ն իր անվտանգության երաշխավորը չէ
Հնդկական «Pinaka». Հայաստանի ԶՈւ վերջին ձեռքբերումը

ՀՀ և Իտալիայի ԱԳ նախարարները մանրամասն քննարկել են տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 3-ին հանդիպում է ունեցել աշխատանքային այցով Երևանում գտնվող Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի ու Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը` Արարատ Միրզոյանը և Լուիջի Դի Մայոն գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ընդհանուր արժեքների և պատմական առնչությունների վրա հիմնված երկխոսության զարգացման դինամիկայի կապակցությամբ:

Նախարարները պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել՝ խթանելու և հարստացնելու ոլորտային փոխգործակցության օրակարգը, այդ թվում՝ երկու գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

«Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում փոխադարձ շահերի վրա հիմնված համագործակցության, Հայաստան-Եվրամիություն գործընկերության զարգացման վերաբերյալ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

Մանրամասն քննարկվել են տնտեսական համագործակցության ամրապնդման հնարավորությունները, հատկապես՝ էներգետիկայի ու ենթակառուցվածքների ոլորտներում, ներդրումների ակտիվացման և այդ առումով իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրաշրջանառության ծավալների մեծացման հեռանկարները: Արձանագրվել է, որ գործարար կապերի աշխուժացման համար առկա է մեծ ներուժ և բարենպաստ պայմաններ: Կարևորվել է նաև կրթության ու մշակույթի ոլորտում կապերի խորացումը, ընդգծվել երկու երկրների համալսարանների միջև համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մի շարք խնդիրների: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական էթնիկ զտմանը միտված քաղաքականության դրսևորումներին, մասնավորապես՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հոգեբանական ճնշումների ենթարկելու, քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելու գործողություններին և ուժի կիրառման սպառնալիքներին:

Կարևորվել է 44-օրյա պատերազմի հումանիտար հետևանքների լիարժեք կարգավորման, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղում առաջ եկած հումանիտար խնդիրների լուծման և ԼՂ հակամարտության գոտում հայկական մշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության անհրաժեշտությունը:

Նշվում է, որ ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Իտալիայի ԱԳ նախարարը նշել է, որ իտալական կողմն աջակցում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:

Երկկողմ հանդիպմանը հաջորդել են նախարարների մամուլի համար հայտարարությունները:

Նույն օրն առավոտյան Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում