Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին վարչապետ Իմրան Խանի առաջարկով կիրակի օրը ցրել է Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը)։
«Նախարարների կաբինետը լուծարվել է»,- գրել է տեղեկատվության և հեռուստառադիոհեռարձակման պետական նախարար Ֆարրուհ Հաբիբը Twitter-ի իր էջում։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընդդիմությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու փորձ ՝ մեղադրելով Խանին, որը իշխանության է եկել 2018 թվականին, երկրում տնտեսական իրավիճակը բարելավելու անկարողության, ինչպես նաև կոռուպցիայի մեջ: Երկրի խորհրդարանի ստորին պալատում կայացած նիստի ժամանակ փոխխոսնակ Քասիմ Սուրին հայտարարել է, որ նման քվեարկության անցկացումը հակասում է երկրի Սահմանադրությանը, ուստի չի կարող անցկացվել: Դրանից հետո նա ընդմիջում է հայտարարել խորհրդարանի աշխատանքում ։ Մինչդեռ ընդդիմությունը հայտարարել է, որ հրաժարվում է լքել խորհրդարանը և նստացույց է կազմակերպում։
Անցյալ շաբաթ Պակիստանի իշխող կուսակցությունը՝ «Թեհրիք-է-Ինսաֆ»-ը, կորցրել է կոալիցիոն հիմնական գործընկեր «Մութահիդ Քաումի» շարժման աջակցությունը՝ փաստացի կորցնելով իր մեծամասնությունը խորհրդարանում: Պակիստանի վարչապետ Իմրան Խանին անվստահություն հայտնելու համար ընդդիմությանն անհրաժեշտ էր ընդամենը 172 ձայն։ Մութահիդ Քաումիի շարժման գալով՝ ընդդիմությունը խորհրդարանում 177 ձայն ուներ իշխող կուսակցության 164 ձայնի դիմաց: