Saturday, 30 09 2023
Ֆրանսիան՝ Իրանին Արևմուտքի հետ կապող օղակ. Թեհրանը դեմ չի լինի Սյունիքում հյուպատոսության բացմանը
Լիբանանահայերը բողոքի ակցիաները կշարունակեն, պահանջներով հանդես կգան
Կմնա՞ հայություն Արցախում, թե՞ ոչ
Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան
Արցախից Հայաստան է վերադարձել բռնի տեղահանված 98․929 անձ
Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները
«Անկոտրու՜մ, լույս ժողովուրդը»․ Անահիտ Ավանեսյանը գրառում է արել
00:15
Բայդենը կշարունակի իր գործունեությունը որպես ԱՄՆ նախագահ նույնիսկ «շաթդաուն»-ի դեպքում
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
Բնակարան վարձակալելիս ուշադիր եղեք, պահանջեք անձը հաստատող փաստաթղթեր ու նաև սեփականության վկայական
Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
22:45
Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
«Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք լինել»․ Ալիև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները պետք է լուծել առանց միջազգային հարթակների. ժամանակ ունենք
Արցախը դատարկվեց մի քանի օրում, երկու օրից հոսքը կդադարի․ անցակետը հատել է 97735 անձ
Միջանցքի հարցը կփորձեն լուծել ճնշումներով. կարևոր որոշումները ՀՀ ներքին վիճակից են կախված
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 1000 կամավոր է հերթագրվել
Արցախի ՊԲ-ն մոտ երեք միլիոն զինամթերք է հանձնել․ ՌԴ ՊՆ
Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մասնագետների հետ
Ժամը 20:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 98.625 անձ
Գեղարքունիքի մարզում կատարվել է 4234 հեկտար աշնանացան
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Արցախից բռնի տեղահանված անձանց օգնելու համար
Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի անկյունաքարային գործոնը. ելքն այստեղ է

Հաճելի իրավիճակ չէ, սակայն մենք հռչակել ենք կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողության քաղաքականություն, մարտի 31-ի կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կառավարության անդամ՝ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի ձերբակալությանը: Ձերբակալության մասին հայտնի դարձավ մարտի 30-ի երեկոյան: Դա տեղի է ունեցել ԱԻՆ-ում կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործով: Անդրանիկ Փիլոյանը ԱԻՆ նախարար նշանակվեց պատերազմից հետո: Պատերազմի ժամանակ նա Զինված ուժերի գեներալ էր, որը արժանացավ նաև Ազգային հերոսի կոչման: Այժմ փաստորեն ձերբակալված է նախարար, Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը: Այստեղ կա մի քանի «աքսիոմատիկ» ճշմարտություն: Նախ, եթե կա հանցանք կամ կասկած դրա առնչությամբ, ապա իրավապահների համար պետք է որևէ նշանակություն չունենա, թե սոցիալական ինչ կարգավիճակ ունի կասկածյալը:

Օրենքը պետք է կիրառվի հավասարապես բոլորի հանդեպ, վարչապետից, նրա ընտանիիքի անդամներից մինչև Ազգային հերոս կամ շարքային քաղաքացի: Սա պետության և հանրության զարգացման կարևորագույն սկզբունք է: Եթե խոսքը հանիրավի մեղադրանքի մասին է, ապա պետք է պատասխան ստանան այն մարդիկ, այն պաշտոնյաները, որոնք ներկայացնում են հանիրավի, անհիմն մեղադրանքներ, կամ տալիս այդպիսի հրամաններ: Այդ իմաստով, կարևոր է տեղեկատվության և խոսքի ազատությունը, որպեսզի հանրությունը ունենա այդպիսի զարգացումները վերահսկողության տակ պահելու և օրինականությունը հսկելու հնարավորություն: Առավել ևս դատապարտելի է, երբ օրենքը գործադրվում է քաղաքական նկատառումներով: Այդ ամենով հանդերձ, նույնքան պարզ ճշմարտություն է և այն, որ սա է Հայաստանի զարգացման ու ուժեղանալու ճանապարհը, առավել ևս այն բարդագույն աշխարհաքաղաքական միջավայրում, որում գտնվում է Հայաստանն իր արտաքին, անվտանգության լրջագույն խնդիրներով:

Անշուշտ, այդ խնդիրները պահանջում են ամենօրյա դիվանագիտական սպասարկում, ամենօրյա սպասարկում անմիջական պաշտպանության ոլորտում, արտաքին քաղաքական նախաձեռնողականություն և համարժեքություն իրողություններին, առանց տարաբնույթ կարծրատիպերի և զգայական, հուզական դրսևորումների: Սակայն, մեծ հաշվով, այդ դաշտում Հայաստանից պահանջվում է առավելագույն ճկունություն, որի բազան կարող է ձևավորվել ներքին քաղաքականության աարդյունավետության հիմքով: Իսկ այդ արդյունավետության առանցքային, անկյունաքարային գործոններից մեկը Հայաստանում օրինականությունն է, կոռուպցիայի դեմ հետևողական պայքարը: Այստեղ է Հայաստանի առանցքային խաղաքարտը և այն պետք է զարգացնել, և ոչ թե ժողովրդավարական աշխարհի բարեհաճությանը արժանանալու, այլ նախ և առաջ հայկական հանրության ստեղծագործական ներուժն առավելագույնս բացելու, ըստ այդմ Հայաստանի ներքին ռեսուրսները առավելագույնս գեներացնելու համար: Հայաստանի ուժը մարդկային ներուժն է, բայց այն բացվելու, զարգանալու համար ունի միջավայրի անհրաժեշտություն: Իսկ դրա համար պետք է օրինականություն, պետք է կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքար, ինչը հասարակության մոտ կխորացնի պետության հանդեպ «հարազատության», քաղաքացիականության, տիրոջ զգացում, ըստ այդմ նաև կփոխի այդ պետության կյանքին մասնակցության արժեքային կողմնորոշիչներն ու մոտիվացիան: Սա է, որ կարող է բերել նաև Հայաստանի արտաքին քաղաքական, պաշտպանական ներուժի ճկունության և արդյունավետության աճի: Այդ պատճառով է, որ թերևս պետք է մշտապես մտապահել առանցքայինը՝ Հայաստանի ելքը ոչ թե կողմնացույցի սլաքով է, այլ մեր մտքի պարունակությամբ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում