Tuesday, 03 10 2023
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան
Հռոմի ստատուտի վավերացումից օգտվելու է հայ ժողովուրդը. Վահե Գրիգորյան
Հակարիի կամրջի մոտ կտրել են աջ ականջ
Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Գրանադայից առաջ, առ այն, որ ՀՀ շրջադարձն անշրջելի է

Բոլոր հարցերը քննարկվում են կուլիսների հետևում․ ինչ է սպասվում Մարտի 1-ի գործով

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021թ. նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած բողոքը: Բողոքով ՀՀ գլխավոր դատախազը Վճռաբեկ դատարանին միջնորդել է դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի քանի հոդվածների դրույթների Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով, ինչպես նաև բեկանել գործով նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի մասը կարճելու վերաբերյալ Առաջին ատյանի, Վերաքննիչ դատարանների որոշումները ու քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության»:

Այս առնչությամբ փաստաբան Սեդա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դատախազությունն այնպիսի հիմքեր ու հիմնավորումներ է ներկայացրել, որոնք տուժող կողմից համար եղել են կարևոր, բայց ոչ առաջնային. «Տուժող կողմից համար ոչ թե Սահմանադրական դատարան գնալու և նոր հիմք բերելու կամ սահմանադրականության հետ կապված տարակարծություն կա, այլ կա մեկ խնդիր, որ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածը չի նախատեսում գործի վարույթը կարճելու նման հիմք: Ես կարծում եմ, որ սխալ է եղել քրգործը կարճելու և ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը, որովհետև կոնկրետ հանցագործության դեպքը բազմադրվագ է: Այնպես չէ, որ մի դրվագի առջև կարող էին աչք փակել: Այնքան շատ տարրեր ուներ այդ մեղադրական եզրակացությունը, որ նման դեպքում չէր կարող հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճվել քրեական գործը: Այս տեսանկյունից, երբ որոշումներ են կայացվում՝ լինի ՍԴ-ում, թե Վճռաբեկ դատարանում, պետք է կոնկրետ գործի փաստերով փաստարկվեն, ոչ թե անորոշ, վերացական հասկացությունները մեկնաբանվեն, որի համար մենք ընկանք կրակը: Երևի աշխարհի պատմության մեջ առաջին անգամ այս կարգի մեղադրական եզրակացության պայմաններում կայացվեց քրեական հետապնդում չիրականացնելու ցավալի դատական ակտ, ինչն իրականում արդարադատության բուն էությունը խաթարում է և նաև Հայաստանի վարկանիշն է իջեցնում այն մակարդակի, որ Հայաստանում իրավունք չկա, օրենք չկա, արդարություն չկա: Անպայմանորեն պետք է հասնել, որ այս դատական ակտը կյանք չունենա, որովհետև սրանով շատ հարցերի պատասխան է տրվում»,-ասաց նա:

Փաստաբանը դրական համարեց, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել դատախազի ներկայացրած բողոքը. «Սակայն այնքան էլ վստահ չեմ, որ այդ բողոքի շրջանակներում շատ խելոք արձանագրումներ կլինեն: Մենք բողոքի չբերեցինք այն պարզ պատճառով, որ Վճռաբեկ դատարանի վրա հույս չունեինք: Մենք չենք կարող տասնյակ տարիներ տուժողների հետ միասին դատական քաշքշուկների մեջ հայտնվել և շարունակաբար հաջողություններ ու անհաջողություններ իրար հաջորդելով տուժողների կյանքը վերածվի դժոխքի: Այդ տեսանկյունից, այո, տուժողները շատ հիասթափված են և գտնում են, որ Վճռաբեկ դատարանից ավելի մեծ սպասելիք չեն կարող ունենալ»,-ասաց փաստաբանը: Սաֆարյանի կարիքով՝ ինչ որոշում էլ ընդունի Վճռաբեկ դատարանը, այն հիմնահարցը, որ դրվել է տուժողների կողմից, դրա վերաբերյալ հիմք չկար․«Թող գոնե դատախազի բողոքի շրջանակում որոշակի գնահատականներ տրվեն, գուցե դատական ակտը վերանայելու, գործը վերսկսելու հիմք լինի»:

Նա նշեց, որ 300.1 հոդվածը ճանաչվեց հակասահմանադրական, բայց հակասահմանադրական ճանաչելու գործընթացում ևս գործի փաստերին անդրադարձ չարվեց: Սաֆարյանը սա քաղաքական որոշում է համարում, որ կայացվել է, որովհետև որևէ մեկը մեղադրական եզրակցության և դրա ապացուցվածության ծավալից ելնելով նման մոտեցում չէր կարող ունենալ․
«Հետևաբար, դրին և մկրատով կտրեցին պատվի և պատասխանատվության ինստիտուտը հանցագործություն կատարած անձի արարաքի հանցավորության պարագայում։ Եվ սա ամենացավալին է։ ՍԴ չգնալու մեզ մեղադրողների ցանկությունն ինձ համար հասկանալի չէ, ինչո՞ւ գնալ ՍԴ նոր հիմքի հետ կապված, եթե այդ հիմքը չկա և դատարանն իրավունք չունի կայացնելու հետապնդումը դադարեցնելու որոշում»։

Նա նշեց, որ լուրջ սպասելիքներ չկան վճռաբեկ դատարանից, որը սպասում է՝ մինչև հարցերը հասունանան և նոր ՍԴ-ից հետո անդրադառնում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին այն դեպքում, երբ իրենք ավելի շուտ էին բողոքներ ուղարկել և դատարանը պարտավոր էր մինչև ՍԴ-ի կողմից որոշումներ կայացնելը վճռաբեկ բողոքները լսել, մինչդեռ սպասեց, որ մինչև ՍԴ-ն մարտի 26-ին որոշում ընդունեց, ինքը հուլիսի 30-ին նոր անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի օրինականության հարցին և արձանագրեց, որ մենք ճիշտ ենք նշել, որ Վերաքննիչ դատարանը օրինական վճիռներ չի կայացրել և խախտել է օրենքը և Ռոբերտ Քոչարյանի կալանավորման անհրաժեշտությւնը խիստ փաստարկված է եղել, բայց քանի որ ՍԴ-ի կողմից կայացվել է այս կարգի որոշում, Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտել խափանման միջոցի հարցին կտրուկ անդրադարձ անել և փոփոխել այն։ Իսկ սա նշանակում է, որ բոլոր հարցերը քննարկվում են կուլիսների հետևում, համենայն դեպս մինչև հիմա որևէ ձախողում Ռոբերտ Քոչարանի թիմը չունեցավ և դրա ամոթը պետք է կրեն դատարանները, ոչ թե ես և տուժողները, որովհետև բոլոր այն անձինք, որոնք դատական ակտերին ծանոթանալու ժամանակագրությունը ուսումնասիրեն, կտեսնեն, որ շատ պարզ խաղացել են բոլորը»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ տուժողները չեն ուզում մի համակարգի հետ գործ ունենալ, որտեղ ձևականության տարրերն ավելի շատ են, քան բովանադակային քննությունը․ դատարանում երկու տարի քննված նյութի ուսումնասիրությունից անգամ մոռացել էին, թե ինչի համար էին դատարանի դահլիճ մտել, Մարտի մեկի թեման դարձավ երկրորդական, խաղի կանոններ սահմանվեցին և այդ խաղի կանոնները թելադրվեցին բոլորին․ արդյունքում ձախողվեց մի ամբողջ մեծ պատմություն, որն ապացուցված էր։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում