Tuesday, 03 10 2023
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան
Հռոմի ստատուտի վավերացումից օգտվելու է հայ ժողովուրդը. Վահե Գրիգորյան
Հակարիի կամրջի մոտ կտրել են աջ ականջ
Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Գրանադայից առաջ, առ այն, որ ՀՀ շրջադարձն անշրջելի է

Փաշինյանի առաջարկների ճակատագիրը կախված է «մեծ խաղի» հիմնական մասնակիցների մարտավարական նախասիրություններից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

-Ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Փաշինյանն արդեն իսկ մեկնաբանել է սպասվող հանդիպումը ՝ նշելով, որ Հայաստանն առաջ է քաշելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը։ Դուք այս փուլում ինչպե՞ս եք գնահատում այդ հնարավորությունը։

 -Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անգամ եթե հենց վաղը Հայաստանի ու Ադրբեջանի միջև որևէ պայմանագիր կնքվի, այն առաջիկա տասնամյակի ընթացքում՝ Եվրասիայի տարածաշրջանում արմատապես ու արագընթաց փոփոխվող հանգամանքների բերումով, ունակ չի լինելու ապահովել խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ նախադրյալներն ու փոխվստահություն ապահովող ապառազմականացման ռեժիմը: Հարավային Կովկասը տևական ժամանակ դեռ շարունակելու է մնալ արտաքին դերակատարների ակտիվ ներգործության գոտի և Իրանի, Կենտրոնական Ասիայի ետխորհրդային պետությունների ու Ռուսաստանի ուղղությամբ ակտիվ գործողություններ իրականացնելու համար ծառայող հարմար պլացդարմ: Վարչապետ Փաշինյանի առաջարկների ճակատագիրը կախված է լինելու ոչ այնքան Ադրբեջանի ղեկավարի կամքից, որքան «մեծ խաղի» հիմնական մասնակիցների մարտավարական նախասիրություններից: Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Ֆրանսիայի ու Գերմանիայի (ԵՄ) համընկնող ու հակադիր շահերի ընդհանուր համատեքստում է, որ ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու փնտրել Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունն ապահովող բանաձևն ու դրա գործնական կիրառման ուղիները: Թվարկված պետություններից բացի կարևոր է նաև Չինաստանի աներևույթ ներկայության գործոնը, որն ինչ-որ մի պահի կարող է որոշիչ նշանակություն ձեռք բերել:

-Ընդհանրապես ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հարցում եվրոպական ջանքերն ի՞նչ արդյունք կարող են ունենալ։ Օրերս Ջեյմս Ուորլիքն ու Ռիչարդ Կոզլարիչը համատեղ քննարկման ժամանակ նշեցին, որ Ռուսաստանն այլևս ի վիճակի չի լինի շարունակել աշխատանքը Մինսկի խմբում՝ արևմուտքի հետ համատեղ և որ  կարգավորման մանդատը պետք է տրվի եվրոպական կառույցներին։ Ինչքանո՞վ է դա հնարավոր:

-Իհարկե հեռանկարները հեղհեղուկ են դարձել ուկրաինական ռազմաքաղաքական ճգնաժամի համատեքստում: Գուցե ուկրաինական պատերազմի ռազմական ակտիվ փուլի ավարտից հետո համանախագահության գործունեության վերաբերյալ  հստակություն մտնի: Ամեն դեպքում այնպես չէ, որ ինչ-որ մեկն ինչ-որ տեղ որոշում կայացնի, որ ռուսներն այլևս արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման գործընթացին չպետք է մասնակցեն ու Մոսկվան վիզը ծուռ սուսուփուս հեռանա Արցախից: Ռուսական խաղաղապահ զորախումբն այնտեղ է, տեղի հայ բնակչությունը իր ինքնապաշտպանությունն  արդյունավետ կերպով կազմակերպելու հնարավորությունն այժմ չունի, Հայաստանն էլ Արցախին անհրաժեշտ անվտանգության երաշխիքներն ընդունակ չէ ինքնուրույն ապահովել: Իրավական տեսանկյունից միակ երկիրը, որը ստեղծված պայմաններում իրավասու է ռուս խաղաղապահներին Արցախից դուրս բերելու պահանջ ներկայացնել՝ Ադրբեջանն է: Եթե այս համատեքստում ԵԱՀԿ-ն ինչ-որ բան նախաձեռնելու լինի ընդդեմ Մինսկի խմբի աշխատանքներին ՌԴ մասնակցության (ինչը կազմակերպության գործող իրավական ընթացակարգերի համատեքստում անհնար է իրականացնել առանց ՌԴ համաձայնության), ապա դա, հավանաբար, պետք է ներառի ՄԽ գործունեության դադարեցում ԱՄՆ և Ֆրանսիայի պահանջով և մի ինչ-որ նոր միջնորդական հարթակի ձևավորում, ինչը, իրականում, գուցե անգամ ավելի ազդեցիկ կդարձնի ռուսական գործոնը հակամարտության գոտում ու կավելացնի Երևանի ու Բաքվի փաստացի քաղաքական ու անվտանգային կախվածությունը Մոսկվայից:

-Վրաստան ու Ադրբեջան  կատարած այցերից հետո Հայաստանում էր ԵԱՀԿ գործող նախագահ  Զբիգնև Ռաուն։ Այն պարագայում, երբ արևմուտքը զբաղված է ուկրաինական պատերազմով, ինչո՞վ է մեր տարածաշրջանը հետաքրքիր։ Այս ակտիվությունը մեր նկատմամբ ինչո՞վ է  պայմանավորված։

 -Մեր տարածաշրջանի նկատմամբ օտարների ակտիվությունն ու հետաքրքրությունը պայմանավորված է  Եվրասիայի տարածաշրջանի արմատական կերպափոխմանն ուղղված գործընթացով, որն առայժմ գտնվում է իր նախնական փուլում: Արցախի հանդեպ 2020 թվականի ադրբեջանական ագրեսիան, Ղազախստանում հունվարին տեղի ունեցած խժդժությունները և դեռևս ընթացող պատերազմական գործողությունները Ուկրաինայում մեծ ռազմաքաղաքական խճանկարի առանձին դրվագներն են: Գործընթացի աշխարհագրական ընդգրկումը շատ անգամ ավելի մեծ է լինելու: Պարզապես կոնֆլիկտային պորթկումները չեն լինի միաժամանակյա:

Պաշտոնական Երևանի բացահայտ դժգոհությունը ռուս խաղաղապահների գործունեությունից ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ Ի՞նչի հետ եք կապում Փարուխի հատվածում նրանց անգործությունը։ Արդյոք հնարավոր է  միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում։

 -Ստեղծված իրավիճակում միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումն Արցախում քիչ հավանական եմ համարում, եթե, իհարկե, Ռուսաստանն ինչ-որ մի պահի չորոշի կամավոր կերպով դադարեցնել իր խաղաղապահ առաքելությունն ու հերթափոխը փոխանցի ՄԱԿ-ի մանդատով օժտված կապույտ սաղավարտներին: Մոսկվայի՝ Արևմուտքի հետ ակտիվ դիմակայության այս փուլում նման սցենարի իրագործումը դժվար է պատկերացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում